Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱԳՆԻՏՈՖՈՆՆ ԱՆՋԱՏՎԱ՞Ծ Է»

Մայիս 05,2011 00:00 Share

Երեկ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդապետյանի նախագահությամբ, սկսվեց ուսուցչուհի Ռոզա Մանասյանի բողոքն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչի որոշման դեմ: Ռոզա Մանասյանը դիմել է ոստիկանություն՝ քրեական գործ հարուցել «Արարատի» նախկին կիսապաշտպան, ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի դեմ: Ոստիկանությունը մերժել է քրգործ հարուցել, ինչն էլ բողոքարկվում էր երեկ:
Մինչ դատական նիստը սկսելը, դատական նիստերի քարտուղարը «կարգադրեց» կարգադրիչին փոխանցել դատավորի խոսքը. «Վարդապետյանն ասել է, եթե լրագրողը հենց ընենց կնստի, թող նստի, իսկ եթե պիտի ձայնագրի, նկարի, չթողեք»: Եվ քանի որ ես դատարաններում «հենց ընենց նստելու» սովորույթ չունեմ, դիմեցի քարտուղարին, թե՝ «Դատավորը Դու՞ք եք, թող գա՝ նա էլ հրապարակավ որոշի»:
Դատական նիստը սկսվել էր, կարգադրիչը տեսնելով ձեռքիս պահած ձայնագրիչը, հարցրեց. «Էդ մագնիտոֆոնը միացա՞ծ է, եթե հա, անջատեք»: Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել