Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ

Մայիս 05,2011 00:00 Share

Հայաստանի հարավում գտնվող «Շիկահող» պետարգելոցում այս տարվա ընթացքում ապօրինի ծառահատման դեպք չի արձանագրվել: Ըստ «Շիկահող» պետարգելոցի տնօրեն Ռուբիկ Մկրտչյանի, արդեն մի քանի տարի է, որ «Շիկահողում» ապօրինի անտառահատման դեպքեր չեն եղել:
Ամեն տարի, հատկապես ձմռանը, արգելոցին հարակից գյուղերի բնակչությունը լուրջ խնդրի առաջ էր կանգնում՝ գյուղացիներին մի կողմից արգելվում էր օգտվել անտառից, մյուս կողմից էլ գյուղերը չէին գազիֆիկացվում:
Բացի անտառը պահել-պահպանելուց, պետարգելոցի աշխատակիցները անտառվերականգնման ծրագիր են իրականացնում: «Սոսիների պուրակում» 2 հեկտարի վրա ծառատունկ են իրականացրել, բացատներում 2 հազար տնկի դրել: «Բացի այս, մեր կոլեկտիվը ծառատունկ է իրականացրել նաեւ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում, Կապան-Շիկահող ճանապարհին 150 հունական ընկուզենի եւ արեւելյան սոսի է տնկվել: Մենք նաեւ մեր տնկարանից տնկիներ ենք նվիրաբերել Գորիսի եւ Երեւանի քաղաքապետարաններին: Ներկա պահին ունենք 30 հազար տնկի եւ պահանջարկի դեպքում պատրաստ ենք ցանկացողներին կրկին աջակցել»,- տեղեկացնում է «Շիկահող» պետարգելոցի տնօրեն Ռուբիկ Մկրտչյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել