Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ՍՊԱՆՎԱԾ ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

Մայիս 06,2011 00:00

\"\"Reuters գործակալությունը հրապարակել է լուսանկարներ, որոնք արվել են Պակիստանի Աբբոտաբադ քաղաքում՝ բեն Լադենի ոչնչացման գործողություններից մեկ ժամ անց: News.am-ի մատուցմամբ, դրանցում պատկերված են երեք սպանված տղամարդիկ, ենթադրաբար՝ բեն Լադենը, նրա երկու օգնականներն ու որդին: Դիակները արյան մեջ են, կողքներին զենք չկա: Associated Press գործակալությունը, վկայակոչելով Տեղեկատվության ազատության ակտը, ԱՄՆ վարչակազմից պահանջել է սպանված բեն Լադենի լուսանկարները: ԱՄՆ կառավարությունը, ըստ օրենքի, ունի 20 օր՝ պատասխանելու համար: Հիշեցնենք, որ ավելի վաղ, Reuters-ի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահը որոշում էր ընդունել չհրապարակել սպանված Ուսամա բեն Լադենի լուսանկարները, այն պատճառաբանությամբ, որ դրանք կարող են բռնության աճ հրահրել եւ որպես քարոզչական միջոց օգտագործվել «Ալ-Քաիդայի» կողմից: «Մենք վերցրել ենք ԴՆԹ-ի օրինակներն ու ստուգել ենք: Ոչ մի կասկած չկա, որ մենք սպանել ենք Ուսամա բեն Լադենին»,- ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ հայտարարել էր Օբաման՝ հավելելով, թե «կարեւորն այն է, որ ոչ ոք այլեւս բեն Լադենին երկրի վրա քայլելիս չի տեսնի»:
Հիշեցնենք, որ բեն Լադենը սպանվել էր մայիսի 2-ի գիշերը՝ Իսլամաբադից ոչ հեռու գտնվող Աբբոտաբադ քաղաքի եռահարկ մի առանձնատանը, ամերիկյան ծովային հետեւակի հատուկ գործողության արդյունքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել