Լրահոս
Օրվա լրահոսը

Mocak.am-ը՝ երեխաների համար

Մայիս 24,2011 00:00

Օրերս գործարկվել է նոր մանկական կայք՝ Mocak.am, որի նպատակն է լրացնել մանկական ինտերնետային կայքերի պակասը մեր երկրում, մատուցել երեխաներին պարզ, մատչելի եւ շատ հետաքրքիր ինֆորմացիա, հեքիաթներ ու պատմություններ, մուլտֆիլմեր ու մանկական երգեր, գրքեր եւ աուդիոգրքեր, նկարներ եւ բազմատեսակ խաղեր: Կայքի պատասխանատուների փոխանցմամբ՝ Mocak.am-ը կկարողանա ապահովել ճիշտ ժամանց երեխաների համար, կստեղծի մանկական հարուստ աշխարհ, որտեղ նրանք կգտնեն իրենց անհրաժեշտ եւ հետաքրքիր ամեն ինչ եւ համակարգչի առջեւ անցկացրած ժամերը չեն վատնի միայն համակարգչային խաղերի վրա:
Mocak.am-ում իրենց հետաքրքրող էջեր կգտնեն նաեւ ծնողները. ճիշտ սննդակարգ երեխաների համար, ինչպես ապահովել երեխայի ժամանցը, ինչպես օգնել նրան հաղթահարել տարբեր խնդիրներ, խորհուրդներ ու պատմություններ: Կայքում տեղ կգտնեն նաեւ հանրապետության մանկապարտեզների ու դպրոցների, մանկական ապրանքանիշերի, ժամանցի վայրերի մասին համապատասխան ինֆորմացիա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել