Լրահոս
Օրվա լրահոսը

Դաջվածքներն ազատել են զինծառայությունից

Մայիս 25,2011 00:00

\"\"Ռուսաստանի ամենահայտնի ռեփերը՝ Թիմըթին, վերջապես բացահայտեց իր դաջվածքների գաղտնիքը: Քանի որ Թիմըթիի մարմնի 50 տոկոսը ծածկված է դաջվածքներով,  այս հանգամանքը երգչին մեխանիկորեն ազատել է բանակից: Zvezdi.ru-ի փոխանցմամբ՝  \"\"զինծառայության համար նմանատիպ մարմնով երիտասարդներին ոչ պիտանի են համարում:
27-ամյա երգիչն անձամբ նշել է, որ նորաձեւ լինելու համար չէ, որ այդքան պատկերներ ունի մարմնի վրա: Դա պարզապես նրա «սեփական» ոճն է: Երգիչը նաեւ նշել է, որ մարմինը ծածկող յուրաքանչյուր դաջվածք իր խորհուրդն ունի եւ պաշտպանում է իրեն դրսից եկող բացասական էներգիայից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել