Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամուսնանա՛ս ինձ հետ»

Մայիս 27,2011 00:00

\"\"Glamour.ru-ի փոխանցմամբ՝ reality show-ի աստղ, գեղեցկուհի, մոդել Քիմ Քարդաշյանը ամուսնության առաջարկ է ստացել իր սիրելիի կողմից: Բասկետբոլիստ Քրիս Հեմփրիսը, ում հետ Քարդաշյանն արդեն կես տարի հանդիպում է, դրական պատասխան է ստացել:

«Դա իսկական շոկ էր ինձ համար: Ես այդ առաջարկին չէի սպասում: Բայց այնքան հաճելի էր, այնքան անսպասելի: Ես այնքան էի հուզվել, որ ձեռքերս դողում էին, երբ նա մատանին մատիս էր դնում»,- խոստովանել է Քիմը:

«New Jersey Nets» թիմի բասկետբոլիստը իսկական ռոմանտիկ է: Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ առաջարկության ժամանակ եղել են մոմեր, վարդի թերթիկներ եւ հետեւյալ արտահայտությունը. «Կամուսնանա՞ս ինձ հետ»:

Քիմի եւ Քրիսի լուրջ հարաբերությունների վերջնական ապացույցն էլ 20,5 կարատանոց ադամանդե մատանին է եղել: Նշվում է, որ զույգը պատրաստվում է օրինականացնել իրենց հարաբերությունները ամռանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել