Լրահոս
Օրվա լրահոսը

Խդրանցի վնասը՝ 100%

Մայիս 28,2011 00:00

\"\"Արդեն հաշվարկվում է կարկուտի հետեւանքով Սյունիքի մարզի գյուղատնտեսության վնասի չափը: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին, ժամը 22-ին տեղացած ուժեղ կարկուտից տուժել էին Կապանի տարածաշրջանի 7 եւ Մեղրու տարածաշրջանի 6 համայնքներ, վնասի չափերը հաշվարկելու համար ստեղծվել էին հանձնաժողովներ: Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Հրայր Հակոբյանի փոխանցմամբ՝ համայնքների մեծ մասն արդեն ներկայացրել է կարկուտի հասցրած վնասների չափերը: Կապանի տարածաշրջանի Ուժանիս համայնքի վնասը կազմում է 40%, Մեղրու տարածաշրջանի Վահրավար գյուղը 4 միլիոն դրամի վնաս է կրել, նույնքան վնաս է հաշվարկվել նաեւ Կապանի Սյունիք գյուղում: Մեղրու տարածաշրջանի Լեհվազ գյուղում կարկուտի հասցրած ընդհանուր վնասը կազմում է 25-30%: 40%-ի չափով տուժել է Կապանի Եղվարդ գյուղը: Պատկերը սարսափելի է Կապանի Խդրանց գյուղում, որտեղ գյուղատնտեսությունը տուժել է ամբողջովին՝ գյուղացիները նույնիսկ 1 կգ բերքի հույս էլ չունեն: Ըստ ներկայացված տվյալների՝ այստեղ վնասը 100% է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել