Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» եւ ՀՅԴ-ի փոխադարձ մեղադրանքները

Դեկտեմբեր 07,2011 11:39

Լարիսա Ալավերդյանի օգտին քվեարկել էին ինքը՝ Ալավերդյանը, եւ «Ժառանգության» եւս 3 պատգամավորներ՝ Ստյոպա Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը։ Երեկ, երբ Լարիսա Ալավերդյանին հարցրինք, թե ինչ է նշանակում քվեարկության այս պատկերը՝ իր կարծիքով, նա պատասխանեց.

Ես համարում եմ դա շատ փայլուն արդյունք։ Եթե իմ ստացած ձայները 4-ից ավելի լինեին, դա կպահեր մի քիչ ավելի պղտոր վիճակը, այսինքն՝ հարց էր առաջանալու, թե ո՞վ էր այդ 5-րդը։ Բայց հիմա շատ լավ պարզվում է, որ ԱԺում գոյություն ունեն պրոիշխանական 102 պատգամավորներ եւ ընդդիմադիր կեցվածք ունեցող 4 պատգամավորներ։ Խոսքը նաեւ նրանց մասին է, ովքեր ասում են, թե ավելի ընդդիմադիր են, քան իշխանական, նրանց, ովքեր պահանջում են 3-րդական դեմքի հրաժարականը։

– Դուք Դաշնակցությա՞նը նկատի ունեք։

Իհարկե։ Այնքան լավ Է, որ այսպես ստացվեց։ «Ժառանգությունն» այս մի քայլով արել է շատ կարեւոր մի գործ։ Ես համարում եմ, որ այս մաքուր հաշիվը խոսում է այն անմաքուր վիճակի մասին, որ գոյություն ունի քաղաքական դաշտում։

 

Մի խոսքով, «Ժառանգությունը» փաստորեն պնդում է, որ ՀՅԴ-ն ընդդիմություն չէ, եւ դրա լավագույն օրինակը ԱԺ նախագահի ընտրությունների պատկերն էր։ Դաշնակցությունն Էլ պնդում է, որ «Ժառանգությունը» պարզապես շոու էր կազմակերպել, եւ «Ժառանգությունը» ընդդիմություն չէ։ Մեր հարցերին երեկ պատասխանել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

-«Ժառանգությունում» խիստ անակնկալի էին եկել, զարմացած Էին ձեր քվեարկությունից, որ ընդդիմադիր Դաշնակցությունն իր ձայները տվեց իշխանական թեկնածուին։

Ես չեմ լսել իրենցից այդպիսի զարմանք, բայց եթե նույնիսկ այդպիսի զարմանք արտահայտած լինեն, թող զարմանան իրենց քայլի վրա։ Ավելին, հիշեցնեմ, եթե քաղաքական դիրքորոշման մասին են խոսում, առնվազն «Ժառանգությունը» պետք է համապատասխան ընդդիմադիր կեցվածք ցուցաբերեր 2009-ին Երեւանի ավագանու  ընտրություններում,  երբ

ընդդիմադիր   Դաշնակցության ցուցակին կողմ չարտահայտվեց։

Բացի այդ, ես ուզում եմ հիշեցնել նաեւ, որ մի շարք դեպքեր են եղել, որ «Ժառանգությունը» «դեմ» էր քվեարկում ՀՅԴ նախաձեռնած օրինագծերը օրակարգ ընդգրկելուն։ Եվ անհասկանալի է, թե ինչու պետք է իրենք դժգոհեն։

– Այդ դեպքում ինչո՞ւ իրենք ԱԺ նախագահի թեկնածու առաջադրեցին։

Ինձ թվում է՝ բացառապես քաղաքական շոու կազմակերպելու համար:

 

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031