Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Թարումյանն Արմեն Աշոտյանին. Մի չափիր քո արշինով

Դեկտեմբեր 23,2011 18:07

Aravot.am-ը տառաստեղծ, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը»  նախաձեռնության անդամ Ռուբեն Թարումյանին խնդրեց մեկնաբանել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այսօր արած այն հայտարարությունը, թե իրենց մտահոգությունների մի մասը պատվիրված էին եւ կեղծ, օտարալեզու դպրոցների վերաբացման մասին երբեք խոսք չի գնացել, շարժումն էլ ընդամենը հակառուսական արշավ է իրականացրել:

Պարոն Թարումյանն ի պատասխան ասաց. «Վիսոցկին է դրան լավ պատասխանել. «Кто верит в Магомета, кто – в Аллаха, кто – в Иисуса»: Ինքը դրան է հավատում, ուրեմն դա իր պրոբլեմն է …Այսինքն ինքը գտնում է, որ ռուսական դպրոցները Սովետի ժամանակ չ՞են եղել, դրա համար էլ վերաբացում չի եղե՞լ: Չգիտեմ, այդ մարդու տրամաբանությունը ես չեմ հասկանում: Ինչ վերաբերում է  նրան, թե իբր ինչ-որ բան պատվիրված է եղել, էլի ռուսական ասացվածքով կպատասխանեմ՝ մի չափիր քո արշինով»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031