Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ի կողմից ուժեղացված ծառայություն չի՞ կատարվել

Հունվար 03,2012 16:51

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ Արարատի մարզում ուժեղացված ծառայություն է կատարվում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ այսօր ժամը 12.00-ից սկսած, Երևան–Արարատ ավտոմայրուղու վրա զինված ավտոմատներով և ռետինե մահակներով ուժեղացված ծառայություն է կատարում ՀՀ ոստիկանության, Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Հիմնականում ստուգվում են Վայոց Ձորի և Արարատի մարզերից դեպի Երևան մտնող տրանսպորտային միջոցները

Ֆոտոլրագրողին հայտնի էր դարձել, որ իրավապահները փնտրում են սահմանախախտին, քանի որ հայտնաբերվել են սահմանախախտի հետքեր։

ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը Aravot.am-ին ասաց, թե ինքը տոնական օրերին չի աշխատում եւ ԱԱԾ-ի կողմից ուժեղացված ծառայություն իրականացնելու մասին տեղեկատվություն չունի եւ խորհուրդ տվեց կապվել ՀՀ ոստիկանություն:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն էլ Tert.am-ի հետ զրույցում հերքել է այն լուրերը, թե ոստիկանները փնտրում էին փախուստի դիմած կալանավորի կամ դասալիքի: Ըստ նրա` դրանք ուղղակի ուժեղացված ստուգումներ են, որոնք իրականացվում են զուտ անվտանգության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031