Երեկ «Մոցարտ»-ի թեման կրկին թարմացվել է։ Լրագրողներն այդ մասին հարցրել են ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին, եւ նա հայտարարել է, թե «Մոցարտ»-ի ձեռքբերման լուրը «կա՛մ լրագրողների, կա՛մ ինչ-որ ինֆորմացիոն աղբյուրի երեւակայության արդյունք է»՝ իր այդ պնդումը հիմնավորելով եվրոպական երկրներում գործող խիստ օրենսդրությամբ։ Հետաքրքիր է, Ալավերդյանը որտեղի՞ց գիտի, թե իր շեֆն ինչ Է գնել կամ չի գնել։ Ի՞նչ է, Խաչատրյանն իր ունեցվածքի մասին զեկուցո՞ւմ Է իր ենթակային։ Եթե այդպես Է, ապա նա դրա համար լուրջ պատճառներ պետք է ունենա, ասենք՝ համատեղ բիզնես, իսկ եթե ոչ, ապա Ալավերդյանի նպատակն ընդամենը շեֆին ծառայություն մատուցելն է՝ տվյալ դեպքում միանգամայն անհամոզիչ փաստարկներ բերելով։ Նրա պնդումները, թե «եվրոպականերկրներումխոշորընկերությունգնելը, ինչպեսմենքենքպատկերացնում, անհնարէ», մեղմ ասած լուրջ չեն։ Որպես օրինակ կարելի է հիշել հենց թեկուզ Տիգրան Արզաքանցյանի՝ Ֆրանսիայում գնած կոնյակի գործարանը։ Ի՞նչ Է, Խաչատրյանն Արզաքանցյանից քի՞չ փող ունի, թե՞ նրանից պակաս է տիրապետում եվրոպական օրենսդրությանը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: