Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն ինքնամաքրվո՞ւմ է

Հունվար 23,2012 18:45


«Եթե մեծ, մի քանի հարկանի օվկիանոսային նավը, որը շրջում է անծայրածիր ջրերի մեջ ու հավաքարարներից մեկի՝ տախտակամածը մաքրելու ժամանակ, ջրով դույլ շրջվի ու թրջի տախտակամածը, դա չի նշանակում, որ բազմաթիվ ժամանակակից հնարավորություններով այդ նավը ենթակա է խորտակման: Ոչ այդպես չէ
»,- Aravot.am-ի հարցին՝ ինչո՞վ կբացատրեք այն, որ Արարատի փոխքաղաքապետ, ԲՀԿ Արարատի կառույցի հիմնադիր Կարեն Խաչատրյանն օրերս լքել է հարազատ կուսակցությունը, արդյոք ԲՀԿ-ն խորտակվող նա՞վ է, ասաց կուսակցության քաղխորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը:

Ի դեպ, խոսակցություններ են շրջանառվում, որ ԲՀԿ-ից շուտով այլ հեռացողներ էլ են լինելու: Ուրիխանյանն այս առիթով նկատեց. «Միգուցէ շատ ավելի լավ է, որ նախընտրական շրջանում «ջրի երես» դուրս կգան նրանք, ովքեր համոզմունքով են կապված եղել ԲՀԿ-ի հետ, կուսակցական թիմի ու նպատակների հետ եւ պարզ կդառնան նրանք, ովքեր որ այդ համոզմունքներից բխելով չէ, որ անդամագրվել են այս կազմակերպությանը, զբաղեցրել են այս կամ այն դիրքը: Սա, ավելի շուտ կբերի ինքնամաքրման գործընթացի, քան որեւէ վտանգ կբերի»:

Մեր զրուցակիցը չբացառեց այս ամենի քաղաքական ենթատեքստը: Ասաց, որ չի բացառվում, որ փորձեն այս շրջանում ամենատարբեր ձեւերով  շահագրգռել կամ մտահոգություն առաջացնող հարցադրումներ ի հայտ բերել ԲՀԿ-ական տարբեր գործիչների հանդեպ. «Սա էլ փորձություն է այդ մարդկանց համար: Շատ ավելի լավ, ինքնամաքրված, հստակեցված եւ կուռ կազմով կշարունակենք մեր ճանապարհը: Ես մտավախությունների առիթ չեմ տեսնում: Եթե կա կուսակցություն, այն որոշակի հարթակ է նաեւ կադրային ռեզերվի շարժերի համար էլ, ստատիկ վիճակ լինել չի կարող: Եզրակացություններ պետք է անել ըստ մտնող-դուրս եկողների հարաբերակցության»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031