Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Ժառանգության» վարչության քարտուղարը լրագրողից է տեղեկացել կուսակցության խոսնակի հայտարարության մասին

Հունվար 27,2012 10:47 Share

Մենք կապվեցհևք Կարինե Հակոբյանի հետ, որը մեզնից տեղեկացավ այս հայտարարության մասին եւ շատ զարմացավ։ Ապա նշեց, որ «չի կարելի իր ասածը կտրել ընդհանուր կոնտեքստից»։

«Ես խոսել եմ նախագահի ելույթի հետ կապված, որն ասել է, որ ինքը երաշխավորն է եւ ապահովելու է ազատ ընտրություններ, եւ, որ ամենակարեւորն է, խորհրդարանում չեն լինելու օլիգարխներ ու բիզնեսմեններ։ Ես դրանից հետեւություն եմ արել, որ նախագահի խոսքին պետք է հետեւի գործը։ Այսինքն, եթե դա ոչ միայն խոսք է, այլեւ գործ, ապա մեզ հայտնի մեծ բիզնեսի ներկայացուցիչներ, նաեւ նրանք, ովքեր մեծամասնականով են դիմելու եւ մեզ հայտնի են որպես գործարարներ, ապա նրանց դիմումները ԿԸՀն պետք է չընդունի, այդ թվում եւ ԲՀԿն, քանի որ նրա ղեկավարը մեզ հայտնի է որպես մեծ բիզնես ներկայացուցիչ։ Իմ ասածի մեջ իրոնիա է եղել»,- պարզաբանեց տիկին Հակոբյանը՝ հավելելով. «Խնդրում եմ, հարցրեք Հովսեփ Խուրշուդյանին, այդ դեպքում ո՞րն է կուսակցության պաշտոնական տեսակետը, որ իմ ասածն էլ չի համընկնում դրա հետ»։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հրապարակ»

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել