ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում բյուրոն 2 անգամ արդեն անդրադարձել էր ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքներին: Տիկին Զոհրաբյանի խոսքերով` ԵԽԽՎ արդեն նախկին նախագահ Մեւլութ Չավուշօղլուն հակված էր շարունակելու այդ ենթահանձնաժողովի աշխատանքները, սակայն վեհաժողովի նոր նախագահը՝ Ֆրանսիայի պատվիրակ Ժան-Կլոդ Մինյոնը կասեցրեց այն։
«Սա նշանակում է` վերջակետ այդ անփառունակ ենթահանձաժողովին, քանի որ հույս ունեմ, որ ի դեմս Ֆրանսիայի ներկայացուցչի, կունենանք մի նախագահ, որ կհասկանա նման հանձնաժողովների ոչ միայն անարդյունավետությունը, այլեւ ուղղակի վտանգավորությունը՝ ԼՂՀ խնդրի բանակցային գործընթացում»,- մեկնաբանեց տիկին Զոհրաբյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: