Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է

Հոկտեմբեր 08,2026 11:45 Share
Աջակցեք aravot.am-ին

Ermenihaber. Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում մասնակցել է «Անհայտ կորած անձանց հարցերով 4-րդ միջազգային համաժողովին»։ Չավուշօղլուն այս մասին գրառում է արել «X»-ի էջում։

«Մենք ընդգծել ենք, որ անհետ կորած անձանց հարցը քաղաքական չէ, այլ, առաջին հերթին, մարդասիրական հարց է, և որ ընտանիքների վրա կենտրոնացած, վստահության ու համագործակցության վրա հիմնված ջանքերը կնպաստեն մնայուն խաղաղության հաստատմանը»,- նշել է նա։

Բացի այդ նա նշել է, որ անհայտ կորած անձանց հարցը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի բաղկացուցիչ մաս է և շարունակում է մնալ արդիական։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել