2011 թվականի հաշվետվության մեջ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն անդրադարձել է մարզի տարբեր ոլորտներում 2011 թվականին կատարված աշխատանքներին: Մարզպետի տարեկան հաշվետվությունը տեղադրված է մարզպետարանի կայքում: Հեռահաղորդակցության ոլորտում առկա իրավիճակը, հեռարձակվող հանրապետական հեռուստաալիքները ներկայացնելով` մարզպետը նաեւ անդրադարձ է կատարել մարզում գործող տեղական հեռուստաընկերություններին եւ նշել. «Ունենքնաև 3 տեղականհեռուստաընկերություն՝ «Տավուշը» եւ «Քամուտը»` Նոյեմբերյանում, «Իջեւանստուդիա»-ն` Իջեւանում»:
Ի՞նչ է նշանակում` «ունենք». մարզում գործող տեղական հեռուստաընկերություները ոչ մարզպետի, ոչ էլ մարզպետարանի սեփականությունը չեն: Նա միայն 40 տոկոս բաժնեմաս ունի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունում, այն էլ իրավաբանորեն ձեւակերպված է իր բարեկամի անունով:
12 տարի պաշտոնավարող մարզպետը երեւի չգիտի, որ 2011 թվականի սեպտեմբերի 1-ից, ավելի քան 5 ամիս, Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերությունը եթեր չի հեռարձակվում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: