«ԱԺՄ-ի բեկորների հետ մերձեցումը կթողնենք խորհրդարանական ընտրություններից հետո»,- Aravot.am-ի հարցին՝ ինչ-որ հանգուցալուծում ստացա՞վ ԱԺՄ-ից երբեւէ անջատված ուժերի վերամիավորման գործընթացը, պատասխանեց ՀԺԱՄ նախագահ Վահրամ Մկրտչյանը: Հարցին, թե ինչո՞ւ ընտրություններից հետո եւ ոչ մինչ ընտրություններ, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ի սկզբանե էլ այդ միավորումը նախընտրական ենթատեքստ չուներ:
Իսկ ՀԺԱՄ-ում հիմա «կենտրոնացել են խորհրդարանական ընտրությունների վրա» եւ «քաղաքական պարտնյորների» փնտրտուքի մեջ են: Կուսակցության նախագահը տեղեկացրեց, որ իրենք բանակցում են եւ «մեծերի», եւ «փոքրերի» հետ՝ նկատի ունենալով կուսակցություններին: Այս պահին «քարտերը» բացել չցանկացավ, քանի որ հստակ պայմանավորվածություններ առայժմ չունեն:
Հիշեցնենք, որ այս կուսակցության գոյությունն ու գործունեությունը մշտապես կապվել է հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղի) անվան հետ, որն ի դեպ, համարվում է Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերներից մեկը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: