Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Քաղաքացուն առևանգելու համար ձերբակալվել է հայտնի գործարարը (ֆոտոշարք)

Փետրվար 04,2012 20:52

Քիչ առաջ ոստիկանությունը հայտնաբերել և բերման է ենթարկել հայտնի գործարարներից մեկին։

Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 4-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության և ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցներն անձին առևանգելու համար ոստիկանության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Սայաթ նովա 13 շենքում գրանցված, սակայն Ձորափի 19 հասցեում բնակվող 45-ամյա Աշոտ Երիցյանին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Երիցյանը հունվարի 2-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Պարոնյան փողոցի վրա գտնվող «Մոսկարադ» կարաոկե ակումբից խաբեությամբ առևանգել է Երևանի Շերամի 89 շենքի բնակիչ 24-ամյա Արտակ Գրիգորյանին։ Նա առևանգվածին ստիպողաբար խցկել է «Մերսեդես» մակնիշի 10 ՕT 100 համարանիշի ավտոմեքենան և տարել անհայտ ուղղությամբ։

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ըստ ֆոտոլրագրողի՝ հավանաբար կհարուցվի քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի (մարդուն առևանգելը) հատկանիշներով։

Քիչ առաջ նա ոստիկաններին պատմում և ցույց էր տալիս, թե ինչպես է քաղաքացուն տեղավորել ավտոմեքենայի բեռնախցիկում։

Գ. Շամշյանը հայտնում է, որ Ա. Երիցյանը «Ուրարտու» ռեստորանային համալիրի սեփականատերն է, եւ հանցագործ աշխարհում հայտնի, Լենինականցի «օրենքով գող», Սուրեն Ավետիսյանի՝ «Պաշի Սուրոյի» մոտ ազգականներից է։

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829