Այսօր Ազգային ժողովում բոյկոտվեց եւս մեկ օրինագիծ: Երեկ ԲՀԿ պատգամավորները չմասնակցեցին «Կանխիկ գործառույթների սահմանափակման» մասին օրինագծի քվեարկությանը, այսօր նրանց օրինակին հետեւեց «Ժառանգություն»-ը եւ բոյկոտեց ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի ներկայացրած «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քվերակությունը: Փաթեթը չընդունվեց։
«Պարզ է, որ օրինագիծը հանգեցնելու է վարչական ռեսուրսի օգտագործման դեպքերի, այդ պատճառով էլ մենք դեմ ենք արտահայտվել քննարկումների ժամանակ եւ քվերակությունից առաջ նույնպես դեմ արտահատվեցինք»,- «Ա1+»-ին պարզաբանեց «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: