Լրահոս
Օրվա լրահոսը

«20 հազար հանրային ծառայող ունենք, այսինքն՝ 20 հազար մարդու ասում եք՝ դուք ոչ մի հանրահավաքի չգնա՞ք»․ Արման Եղոյան

Հոկտեմբեր 05,2026 16:18 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը կարծում է, որ եթե պարոն Քալաշյանը չմասնակցեր ՔՊ կուսակցության ամփոփիչ հանրահավաքին, իրենք էին հաղթելու ընտրություններում, Սամվել Կարապետյանն էլ հիմա լինելու էր վարչապետ»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ Տոների եւ հիշատակների մասին օրենքում լրացում կատարելու նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորներին դիմեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

«Ընտրություններին մասնակցած հարյուրավոր, հազարավոր քաղաքացիներ, անկուսակցական են, հո բոլորը կուսակցակա՞ն չեն»,- հավելեց նա։

Արման Եղոյանի խոսքով՝ ՍԴ-ն իր որոշմամբ ասել է, որ վարչական ռեսուրսը չի կարելի չարաշահել, չի ասել, որ հանրային ծառայողն իրավունք չունի մասնակցել հանրահավաքի։

«20 հազար հանրային ծառայող ունենք, այսինքն՝ 20 հազար մարդու ասում եք՝ դուք ոչ մի հանրահավաքի չգնա՞ք։ Չարաշահումը գիտե՞ք որը կլինի, պարոն Վարդևանյան, եթե տեսնեք, որ մի վարչության բոլոր անդամները հանրահավաքի են գնացել։ Բանը հասել է նրան, որ իրավաբան մարդիկ ասում են՝ ինչո՞ւ է մարզպետը ձեր ցուցակում։ Լավ է չասացիք՝ վարչապետի թեկնածուի անունն ինչո՞ւ եք ցուցակում գրել, մենակ նրանք լինեն ցուցակում, ովքեր ուզում են դառնալ պատգամավոր։ Դուք աշխարհում նման նախընտրական ցուցակ տեսե՞լ եք, այս ի՞նչ աբսուրդ բան է»,- ասաց Արման Եղոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա հավելեց՝ ՔՊ ցույցին գնացողը, եթե ճնշված ու հարկադրված լիներ, կգնար ընդդիմությանը կընտրեր։ «ԵԽԽՎ-ն էլ դա է ասում՝ ընտրություններն անցել են մրցակցային, ազատ, թափանցիկ, և մարդիկ հնարավորություն են ունեցել արտահայտել իրենց կամքը»,- ասաց Եղոյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031