Լրահոս
Օրվա լրահոսը

«Զենիթը» սառնամանիքի պատճառով կիսատ է թողել «Չեզենայի» հետ խաղը

Փետրվար 09,2012 14:30 Share

Եվրոպան պարուրած աննախադեպ սառնամանիքների պատճառով որոշ ազգային առաջնություններում խաղացանկի փոփոխություններ են կատարվել: Իսկ ահա Իտալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ֆուտբոլիստները, որոնք, թվում է, սովոր պետք է լինեն ռուսական ցրտերին, «Չեզենայի» հետ ընկերական հանդիպման 63-րդ րոպեին կիսատ են թողել պայքարը եւ հեռացել դաշտից: Նախաձեռնության հեղինակը եղել է պիտերցիների գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին: Նա խորհրդակցել է մրցակից թիմի իր գործընկերոջ հետ եւ ստանալով նրա համաձայնությունը՝ կայացրել է այդ որոշումը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել