Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար «թաղապետարանի» դիմաց (տեսանյութ, լուսանկարչական ռեպորտաժ)

Փետրվար 11,2012 18:58 Share

Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.00-ի սահմաններում, Դավիթ Անհաղթ փողոցում՝ Քանաքեռ–Զեյթուն վարչական (թաղապետարան) շենքի դիմաց, իրար են բախվել «Միցուբիշի» մակնիշի 868 ՍՕ 64 համարանիշի և «Զիլ» բեռնատար մակնիշի 730 ԼԼ 62 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել