Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանում մահացած անձը հայտնվել է ընտրացուցակում

Փետրվար 12,2012 12:39

Ինչպես նշվել էր, այսօր Հրազդան քաղաքում քաղաքապետի ընտրություններ են տեղի ունենում:

Ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 4300 քաղաքացի: Այս մասին Թիվ 25 ընտրատարածքում Aravot.am-ին  ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Հակոբ Ավագումյանը: Նրա խոսքերով, հաճախումը ընթանում է նորմալ հունով, չնայած արդեն իսկ որոշակի բողոքներ արձանագրել են. «Առավոտվա դրությամբ որոշ տեղամասերում խնդիրներ են եղել, կնիքների օգտագործված լինելու վերաբերյալ մեր վստահված անձինք կասկածներ են հայտնել, որի մասին արձանագրել են տեղամասային հանձնաժողովի գրանցամատյաններում: Տեղամաս է եղել, որ մեր այս արձանագրությունը հաշվի են առել, տեղամաս կա՝ ոչ»:

Պարոն Ավագումյանը նաեւ ասաց, որ երեկ դիմել են  ընտրատարածքային  հանձնաժողով՝  բողոքելով, որ  ընտրական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ կետը անտեսվել է ընտրատարածքային հանձնաժողովի կողմից եւ տեղամասային հանձնաժողովներին չեն տրվել անձնագրերը դրոշմակնքող կնիքներ. «Մենք բողոքարկել ենք ընտրատարածքային հանձնաժողով, մերժել են մեզ, արդեն երեկոյան բողոք ենք ներկայացրել վարչական դատարան, որը նույնպես մերժել է մեզ: Սա ընտրական օրենսգրքի կոպիտ խախտում է»:

Պարոն Ավագումյանն ասաց նաեւ, որ ժամը 11-ի դրությամբ ընտրացուցակներում  արձանագրվել է նաեւ մեկ մահացած մարդու անուն ազգանուն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829