Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանում կնիքները փորձել են, ինչպես օծանելիքն են փորձում

Փետրվար 12,2012 16:16

Կուտակումների լուսանկարը՝ Epress.am-ից

Ընտրական հանձնաժողովի քարտուղար Վռամ Կակոյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Հակոբ  Ավագուլյանի հայտարարությանը, թե իրենց վստահված անձինք կնիքների օգտագործված լինելու մասին հայտնել են կասկածներ՝ ասաց.  «Մի րոպե, դուք  ենթադրենք խանութից մի բան առնում եք , օրինակ՝ մանիկյուր,  օգտագործված չի՞  լինում: Դուխին, որ առնում եք, հոտը չե՞ս փորձում»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի արձանագրած  կուտակումներին, պարոն Կակոյանը բացատրեց. «Կուտակումները հնարավոր են, որովհետեւ դուք որտեղի՞ց եք եկել: Երեւանի ջերմաստիճանը հաշվիր ու էստեղի ջերմաստիճանը: Մարդիկ առավոտյան սառնամանիքին հո չե՞ն գալու ընտրելու, ջերմաստիճանը տաքացել է , եկել են ընտրեն»:

Պարոն Կակոյանն ասաց նաեւ, որ ընտրացուցակներում մահացած մարդկանց անուններ հայտնվելու վերաբերյալ բողոքներ չեն ստացել.  «Դրա մասին տեղեկություններ չունենք:  Հնարավոր է, որ նման դեպքեր լինեն, բայց թող անձնագրային բաժինը ուղղի, ստուգի»:

Պարոն Կակոյանն այս տարվա ընտրություններին  քաղաքացիների ակտիվությունը բացատրեց նրանով, որ ընտրությունների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքն է փոխվել. «Մի ժամանակ ուրիշ ձեւ էին վերաբերում ընտրություններին: Ընտրությունն ակտիվ է, մարդիկ մասնակցում են ակտիվ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Տեսանյութը՝ https://hrazdanyntrutiunner2012.blogspot.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829