Լրահոս
Օրվա լրահոսը

Յարաբ Զուրաբյանն ինչո՞ւ բաժանվեց Տեր-Պետրոսյանից

Փետրվար 17,2012 15:12

ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանի համոզմամբ՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի անդամակցությունը ԲՀԿ-ին չի կարող թուլացնել ՀՀԿ-ի դիրքերը կամ վարկաբեկել ԲՀԿ-ին: Այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց Մ. Բադեյանը. «Նրա գնալը մեզ համար ոչ պլյուս է, ոչ էլ՝ մինուս, մարդը որոշել է անդամակցել այդ կուսակցությանը: Մենք առանձնապես չենք լացում էդ պատճառով, մարդ է՝ գնացել է, էդ ինչ մի ողբերգություն կամ տոնակատարություն է»:

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն էլ Օսկանյանի քայլը համարում է մարտավարական. «Եթե խորը գաղափարական միասնություն լիներ Օսկանյանի ու ԲՀԿ-ի միջեւ, թերեւս նա մարտի 1-ից հետո կանդամակցեր ԲՀԿ-ին»:

Պարոն Մելիքյանի խոսքերով, Օսկանյանի որոշումն անսպասելի եզակի դեպքերից չէ. «Մենք այդպես էլ հստակ պատասխաններ չստացանք, թե ինչու ՀԱԿ-ի մի շարք ակտիվ գործիչներ առանձնացան ու միացան «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը: Դրանք այն մարդիկ էին, որ Տեր-Պետրոսյանի վստահելի գործընկերներն էին: Այստեղ մութ հարցեր են մնում, իսկ Օսկանյանի դեպքում ամեն ինչ պարզ է»:

Ա. Մելիքյանի կարծիքով, առաջիկա ընտրությունները անցնելու են ավանդական ձեւով. «Միակ դրական բանը այն կարող է լինել, որ իշխանությունը չկարողանա հավակնոտ քաղաքական գործիչների հետ պայմանավորվածությունների գալ»: Մ Բադեյանն էլ հակադարձեց, թե տպավորություն է ստեղծվում, որ պայմանավորվածություններն են ընտրություններում ամեն ինչ որոշում. «Ամեն ինչի մասին խոսում եք, բացի ընտրողից, Պողոսը Պետրոսի հետ խոսեց , շատ լավ, բա ընտրո՞ղը: Վերջապես էդ արկղը պետք է հաշվարկվի, չէ՞: էս ինտրիգային մոտեցումը ու պլանկայի իջեցումը եւ ժողովրդին բանի տեղ չդնելը, իբրեւ թե ամեն ինչ որոշում է քաղաքական էլիտան, շատ վիրավորական է: Արարատ Զուրաբյանը Տեր-Պետրոսյանից բաժանվեց , հանրությունը չիմացավ, է, կարող է հանրությունը թքած ունի դրա վրա, ուզենային կասեին , դուք գիտեք, թե հանրությունը գիշերը քնում է ու մտածում՝ յարաբ Զուրաբյանը ինչի՞ բաժանվեց Պետրոսյանից»:

Ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին, պարոն Բադեյանն ասաց, որ 1998-ից այս կողմ լավ ընտրություններ չի տեսել. « Չեմ բացառում խախտումներ, բայց այդ խախտումներն էլ են հանրության անդամների կողմից: Ընտրախախտումները ինձ հայտնի բոլոր ընտրությունններում եղել են, ես չեմ տեսել լավ ընտրություններ, բայց դրանք չեն արվում, որովհետեւ որեւէ մեկը կարողանում է դա անել, որովհետեւ հանրությունն է պատրաստ կեղծիքներին»: Ա. Մելիքյանն էլ հակադարձեց, թե էլիտայից զուրկ հանրության իրավիճակ է .«Այն մարդիկ, որոնք պետք է լինեն էլիտա, խնդիրը բարդում են հանրության վրա, թե հանրությունն է պատրաստ կեղծիքների:

Էլիտան հենց ինքը պիտի կանխի այս կեղծիքները»:

Վերջում էլ հիշեցրեց՝ չի մասնակցելու առաջիկա ընտրություններին, որովհետեւ կարծում է՝ ճահճային ընտրությունների շարքում այս ընտրությունները գագաթնակետին են հասել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829