Լրահոս
Օրվա լրահոսը

Չիսորային Մյունխենի օդանավակայանում ձերբակալել են

Փետրվար 19,2012 17:58 Share

 

Կռվարար Դերեք Չիսորան (ձախից) եւ Դեյվիդ Հեյը(աջից)

Գերմանիայի ոստիկանությունը Մյունխենի օդանավակայանում ձերբակալել է նախորդ օրը Վիտալի Կլիչկոյին պարտված Դերեք Չիսորային, որը վերադառնում էր հայրենիք:
Իրավապահներն անգլիացուն տարել են այն պահին, երբ վերջինը պատրաստվում էր հաշվառում անցնել: Նա պաշտոնական հետաքննության շրջանակներում հարցաքննվելու է մենամարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ իր հայրենակից, աշխարհի նախկին չեմպիոն Դեյվիդ Հեյի հետ կռվելու համար, որի ընթացքում Չիսորայի մարզիչ Ադամ Բուտը գլխի վնասվածքներ է ստացել:
Հնարավոր է՝ Չիսորային մեղադրանք ներկայացվի ծեծկռտուք սարքելու եւ մարդ սպանելու սպառնալիքի մեղադրանքներով:
Մյունխենի ոստիկանությունը հաստատել է նաեւ, որ այսօր ավելի ուշ հարցաքննվելու է նաեւ Դեյվիդ Հեյը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել