Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Մի փնտրեք սեւ կատու` մութ սենյակում»

Փետրվար 23,2012 20:18

«Դա հարգանքի արժանի դիրքորոշում է»,- Aravot.am-ի հետ զրույցում  «Հանրապետություն» կուսակցության քիչ առաջ տարածած հայտարարությունը, որով կուսակցությունը ՀԱԿ համամասնական ցուցակին մասնակցելու է միայն ի դեմս կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, այսպես մեկնաբանեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք` հարցին, պարոն Զուրաբյանն ասաց. «իրենք շատ լավ պարզաբանել են»: Հետաքրքրվեցինք` գուցե այնուհանդերձ դժգոհություններ կա՞ն, այդ պատճառով էլ նման որոշում է կայացվել: Պարոն Զուրաբյանը փիլիսոփայորեն հակադարձեց. «Մի փնտրեք սեւ կատու մութ սենյակում, հատկապես, եթե այն այնտեղ չկա»:

Նելլի Գրիգորյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829