Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Ի տարբերություն այլ հիմնադրամների՝ ՀԵՀ-ն իսկապես մրցույթ է իրականացնում»

Փետրվար 24,2012 16:15

1800 դիմորդ՝ անցյալ տարվա 800-ի փոխարեն: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացվող ՀՀ բուհերում առկա ուսուցման անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն եւ հասարակական ակտիվություն ունեցող 1-ին եւ 2-րդ կուրսերի ուսանողների համար նախատեսված կրթաթոշակի հայտագրման աշխատանքներն ավարտված են: Հանձնաժողովն արդեն քննարկել է նախնական արդյունքները:

Նշված կրթաթոշակի իրականացման համար ՀՀ կառավարությունն արդեն 2-րդ տարին է հիմնադրամին տրամադրում է 60 միլիոն դրամ: Անցյալ տարի կրթաթոշակի արժանացավ 600 ուսանող:

Aravot.am -ն այս տարվա գործընթացի մանրամասներին տեղեկացավ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանից: Նրա փոխանցմամբ՝ մարտի կեսերին արդեն պարզ կլինեն այն ուսանողների անունները, ովքեր կարժանանան կրթաթոշակին:

Անդրադառնալով նման ծրագրի իրականացման հիմնական նպատակներին, պարոն Ավագյանը նշեց. «Հիմնադրամի միջոցով կառավարությունն իրականացնում է երկու սկզբունքային խնդիրների լուծմանն ուղղված ծրագիր: Առաջին սկզբունքն է ցույց տալ, որ գիտելիքն արժեք է և այն կարող է ուսանողի համար ծառայել որպես որոշ ֆինանսական խնդիրների լուծման միջոց: Մյուս ուղղությունը սոցիալապես անապահով, խոցելի խմբում գտնվող ուսանողներն են, որոնք սովորում են վճարովի համակարգում: Այս ուսանողներն՝ անկախ առաջադիմությունից, պիտի մասնակցեն կրթաթոշակի մրցույթին և ստանան ուսման վարձի փոխհատուցում»:

Մեր հարցին՝ ինչպե՞ս է ապահովվելու մրցույթի անցկացման օբյեկտիվությունը, Կ. Ավագյանը պատասխանեց. «Ի տարբերություն շատ հիմնադրամների՝ ՀԵՀն իսկապես մրցույթ է անցկացնում: Ի տարբերություն այլ հիմնադրամների՝ ՀԵՀը հրապարակում է մրցույթի անցկացման կարգն ու արդյունքները: Կրթաթոշակի անցկացման օբյեկտիվության և արդյունավետության մասին է վկայում այն, որ այս տարի շուրջ 1000-ով աճել է կրթաթոշակի մրցույթին դիմած ուսանողների թիվը»::

Տեղեկացնենք նաև, որ այս տարի ՀՀ կառավարության հատկացրած 60 միլիոն դրամից հիմնադրամը կրթաթոշակ կհատկացնի անցյալ տարվա 600 ուսանողի փոխարեն 750 ուսանողի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829