Լրահոս
ԲԽԴ հերթականը
Օրվա լրահոսը

Վիտալի Կլիչկոն հեռանալով չի հեռանում

Փետրվար 26,2012 00:07 Share

Ուկրաինական TCH հեռուստաալիքը երեկ հեռարձակել էր Վիտալի Կլիչկոյի հետ հարցազրույցից մի հատված, որում աշխարհի չեմպիոնը հայտարարել էր մարզական կարիերան ավարտելու մասին:
Լուրն անմիջապես տարածվել էր տարբեր լրատվամիջոցներով: Սակայն «Segodnya.ua»-ն տեղեկատվության հավաստիության մեջ համոզվելու նպատակով ավելի ուշ կապվել է Կլիչկո եղբայրների մամուլի ծառայության հետ եւ ստացել հետեւյալ մեկնաբանությունը. «Այո, Վիտալին ցանկացած պահի կարող է ձեռնոցները կածել պատից: Բայց նա կարիերան ավարտելու մասին պաշտոնական հայտարարություն չի արել եւ բռնցքամարտից չի հեռանում»:
ԶԼՄ-ներն արդեն գրում են նաեւ, որ ավագ Կլիչկոն որոշել է լրջորեն քաղաքական կարիերայով զբաղվել եւ հիշում, որ նա ժամանակին մեկ անգամ այդ նպատակով հեռացել է բռնցքամարտից, անգամ  փորձել է Կիեւի քաղաքապետ դառնալ: Բայց հետո կրկին վերադարձել է ռինգ:
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել