Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար Արագածոտնի մարզում. BMW-ն հայտնվել է ձորում. կան վիրավորներ (ֆոտոշարք)

Փետրվար 26,2012 00:20

Այսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը. ժամը 22։10-ի սահմաններում Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Ագարակ գյուղի բնակիչ Հայկ Աբրահամյանը, վարելով BMW մակնիշի 15 ՕԼ 220 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մ գլորվել ձորակը։ Վթարի վայրից վարորդին և ուղևորին, ում տվյալները ճշտվում են, մարմնական վնասվածքներով տեղափոխել են Աշտարակի քաղաքային հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանի գլխավորությամբ։ Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի հատկասպես կարևոր գործերով ավագ քննիչ Արսեն Վարդանյանը։ Նրա հանձնարարականով ավտոմեքենան ձորակից դուրս է բերվելու և տեղափոխվելու է ոստիկանության Աշտարակի բաժնի տուգանային հրապարակ։ Այս պահին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1–ին դասակի աշխատակիցները վթարի վայր են բերել տալիս վերամբարձ կռունկ, քանի որ միայն այդ եղանակով հնարավոր կլինի ավտոմեքենան դուրս բերել ձորակից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829