Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորը՝ բացի Լեւոն Արոնյանից

Փետրվար 26,2012 19:06 Share

Սերգեյ Մովսիսյան

Հայաստանի առաջատար գրոսմայստերները, բացի Լեւոն Արոնյանից, նախապատրաստվում են Պլովդիվում կայանալիք շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը, որն անցկացվելու է մարտի 20-ից 31-ը:
Առաջնությունը բավականին պատկառելի կազմ է ունենալու: Բավական է նշել, որ 300-ից ավելի մասնակիցներից 155-ը գրոսմայստեր է, իսկ նրանցից 15-ը, այդ թվում, Սերգեյ Մովսիսյանը, 2700 եւ ավելի անհատական վարկանիշ ունեն: Բուլղարիայում Սերգեյ Մովսիսյանից բացի հանդես են գալու Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ.Պետրոսյանը,  Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը:
«Chess-resulte»-ը մասնակիցների ընդհանուր ցուցակում նշում է մեր հանրապետության եւս երկու ներկայացուցչի՝ Հովհաննես Գաբուզյանի եւ Վլադիմիր Պողոսյանի, անունները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել