Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Հոլիվուդում սկսվում է Օսկարի մրցանակաբաշխությունը

Փետրվար 26,2012 23:05

Ամերիկայի կինոֆիլմերի ակադեմիան Կալիֆորնիայի Հոլիվուդ քաղաքում անց է կացնում Օսկարի ամենամյա մրցնակաբաշխությունը։
Լավագույն կինոնկարի համար հայտ է ներկայացրել 9 կինոֆիլմ։ Շատ անսովոր, սեւ-սպիտակ նկարահանված ՝՝Արտիստը՛՛ կինոնկարը այս կատեգորիայում գլխավոր հավակնորդն է։ Այն մի պատմություն է համր կինոյի ժամանակաշրջանի մի կինոաստղի պայքարի մասին։

Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ մյուս անսովոր կինոնկարը, որը հավակնում է այդ մրացանակին, ՝՝Հյուգո՛՛ ֆիլմն է, որն ունի տեսային գերազանց պատկերներ։ Բրիտանացի դերասան Սաչա Բարոն Քոհենը պատկերում է ֆրանսիական կինոյի առաջին դեմքերից մեկի կերպարը։ Հիշեցնեմ, որ այս դերասանը մեծ ճանաչում գտավ հատկապես ՝՝Բորաթ՛՛ կինոֆիլմում Բորաթի դերի կատարմամբ։

Այս կատեգորիայում մյուս հավակնորդներն են Ուուդի Ալենի նկարահանած՝՝Կեսգիշերը՝ Փարիզում՛՛, բեյզբոլ մարզաձեւի մասին պատմող ՝՝Խաղն անարդար հաղթելու արվեստը՛՛, եւ տասնամյակներ առաջ ԱՄՆ-ում սպիտակամորթների ընտանիքներում ծառայած սեւամորթ աղախինների մասին պատմող՝՝Օգնություն՛՛ ֆիլմերը։

Օսկարի 84-րդ մրցանակաբաշխությունն արդեն իններորդ անգամ վարելու է հայտնի դերասան Բիլլի Քրիսթալը։ Արարողությունն աշխարհի բոլոր հատվածներում կդիտեն հարյուր միլիոնավոր մարդիկ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829