Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի դարձան «Օսկար»-ի դափնեկիրները

Փետրվար 27,2012 11:25

Լոս Անջելեսի Kodak թատրոնում ժամեր առաջ ավարտվեց Ամերիկյան կինոակադեմիայի 84-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը: 

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, հաղթեց եւ գլխավոր մրցանակը ստացավ Միշել Հազանավիչուսի «Արտիստը» ժապավենը: Հազանավիչուսը ճանաչվեց նաեւ լավագույն ռեժիսոր, իսկ նրա «Արտիստը» ֆիլմի գլխավոր դերակատար Ժան Դյուժարդենը  հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին արժանացավ Մերիլ Սթրիփը` «Երկաթե լեդի» ֆիլմում Մարգարեթ Թեթչերին մարմնավորելու համար:

Թվով ամենաշատ ոսկե արձանիկների համար պայքարում էին հենց «Արտիստը» ֆիլմը, Մարտին Սկորսեզեի «Ժամանակի պահապանը» ֆիլմը, որը հաղթեց 4 անվանակարգերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829