Լրահոս
Օրվա լրահոսը

Ձնաբքի հետեւանքով՝ խցանման մեջ

Փետրվար 28,2012 11:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Փետրվարի 28-ին, ժամը 01.32-ին ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում (Վայոց ձորի մարզի հատվածում) ձնաբքի հետևանքով երթևեկությունն արգելափակվել է և խցանման մեջ է մնացել 2 ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը:

Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 40-րդ կմ-ում փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել «Մերսեդես» մակնիշի 30 ՕՏ 785 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Վ. Գրիգորյան):

Ժամը 03.30-ին հայտնաբերվել է նաև 2-րդ` «Ռենո» մակնիշի 26 ԼՏ 219 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Գ. Սարգսյան), սակայն վերջինիս վարորդը հրաժարվել է փրկարարների օգնությունից` չցանկանալով լքել իր ավտոմեքենան:

ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: