Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսատունը թույլ չի տվել անցկացնել երգչուհու իրերը

Փետրվար 29,2012 13:07 Share

Ուկրաինացի սիրված երգչուհի Անի Լորակի ռուսաստանյան համերգները հետաձգվել են, կամ չեն կայանալու. պատճառը ըստ երգչուհու մենեջեր Միխայիլ Յասինսկիի մաքսատանն ունեցած խնդիրներն են:

Համերգի համար նախատեսված իրերը մաքսատունը արգելել է անցկացնել սահմանը. այս մասին հայտարարել է  երգչուհու մենեջերը. հաղորդում է www.dni.ru կայքը:

Ըստ մենեջերի՝  համերգի տոմսերը վաղուց սպառվել են, իսկ համերգների չկայանալը  անհարմար դրության մեջ է դրել երգչուհուն. «Երաժշտական գործիքները, հագուստները, մի խոսքով այն ամենն, ինչ անհրաժեշտ էր համերգն իրականացելու համար, անհասկանալի պատճառներով  պահվել է մաքսատան կողմից: Մենք ներողություն ենք խնդրում այս անհարմար վիճակի համար»,- հայտարարել է Միխայիլը, նշելով, որ ստեղծված իրավիճակը տհաճ պատմություն է երգչուհու համար:

Անի Լորակի  ռուսաստանցի երկրպագուները հնարավորություն կունենան ներկա գտնվել միայն Եկատերինբուրգում կայանալիք համերգին, իսկ մնացածը կկայանա մայիս ամսին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել