Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը դարձյալ քննադատեց կառավարությանը (Տեսանյութ)

Մարտ 01,2012 19:19

Հանրահավաքի իր ելույթում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը սուր քննադատության ենթարկեց կառավարության գործունեությունը՝ մասնավորաբար, արտադրողներին սուբսիդավորելու գործընթացը, ինչը, նրա գնահատմամբ, նպաստում է տնտեսության էլ ավելի մենաշնորհացմանը եւ կոռուպցիայի աճին:

Ըստ Բագրատյանի՝ 1990-ականներին Հայաստանում գործում էր 930 արտոնագրերի տարբերակ, իր վարչապետության տարիներին՝ այդ թիվը նվազեցվեց 30-ի, ազատականացնելով տնտեսությունը եւ խթանելով մրցակցությունը: Մինչդեռ այս իշխանությունը, նրա գնահատմամբ, հետ գնաց՝ արտոնագրային գործունեությունների թիվը հասնելով 1000-ի եւ համապատասխանաբար հետ տանելով տնտեսությունը:

Բագրատյանը նաեւ նկատեց, որ Վրաստանում Սահակաշվիլին 70 տոկոսով արել է այն, ինչը արվել է Հայաստանում 90-ականների սկզբին եւ հասել է հաջողությունների:

Բագրատյանը քննադատեց նաեւ գյուղատնտեսության ոլորտում տարվող «բարելավման գործընթացը»:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031