Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Արշակյան. «Եթե դուք ակնկալիքներ ունեք, որ Սամվել Ալեքսանյանի դեմ առաջադրվելով ես ակնկալիքներ ունեմ, խոստանում եմ ձեր հետ կիսվել»

Մարտ 04,2012 22:49

Մալաթիա Սեբաստիա համայնքի մի մասն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում միմյանց դեմ ամենայն հավանականությամբ կպայքարեն ապարանցիները: Նշենք, որ այս ընտրատարածքից ընտրված գործող պատգամավորը գործարար Սամվել Ալեքսանյանն է, որը մի առիթով հայտարարել է, որ ամեն անգամ իր դեմ առաջադրված թեկնածուները իրենից փող են կորզել, ապա դուրս եկել ընտրապայքարից: Եւ ահա, ըստ լուրերի այս ընտրություններին թիվ 7-ում առաջադրվել է պատրաստվում Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» կուսակցության նախկին անդամ Աղասի Արշակյանը: Ի դեպ, հնարավոր է, որ հենց այս ընտրատարածքից առաջադրվի նաեւ Հանրապետություն կուսակցության վարչության անդամ Սմբատ Այվազյանը: Hayeli.am-ի զրույցը ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանի հետ:

Պարոն Արշակյան, արդեն հստա՞կ է, առաջադրվելո՞ւ եք Մալաթիա Սեբաստիայի թիվ 7 ընտրատարածքում :
Հստակ է, հստակ, կամ 7-ում կամ 8-ում :Ուրեմն ավելի շատ 7-ի վրա գնալը պայմանավորված է Այվազյան Սմբատի որոշման հետ : Ես Այվազյանի Սմբատի հետ չեմ ուզում մրցակցեմ, էս մի ամիս է փնտրում եմ իրեն, ուզում եմ լուր իմանամ՝ ինքը որտեղ է առաջադրվելու, էդ մարդը հլը կապի դուրս չի եկել : Անցած օրը Արամ Զավենի Սարգսյանին եմ տեսել, ասել եմ, որ ինձ տեղեկություն տան : Եւ դրանից կախված՝ պարզ կլինի ես 7-ում կլինեմ, թե 8-ում:

Իսկ 7-ում ինչպե՞ս եք պատկերացնում ապարանցիների պայքարը, այն էլ Սամվել Ալեքսանյանի նման ապարանցու հետ :
-Ուրիշներն են սարքում պայքարը ապարանցիների մեջ կամ ուրիշ տեղացիների միջեւ ; Ինձ համար ըտենց հասկացողություն չկա, ստեղացի է, թե ստեղացի չի : Ինքը իմ գործող պատգամավորն է, հիմա էլ ես եմ ուզում իր գործող պատգամավորը դառնամ, չի կարելի՞ :

Կարծում եք՝ թույլ կտա՞, որ դառնաք :

-Կհարցնեմ էլի, որ թույլ չտվեց ի՞նչ պտի անեմ :

Այսինքն, այն որ Ալեքսանյանն ասել էր, որ ով էլ դնում է, կոպիտ ասած փողը տալիս առնում է եւ մրցապայքարից դուրս հանում…

Ըտենց չի ասել, ինքը ասել է, եթե պարոն Արշակյանը չհաղթի, ես կկրեմ :

Բայց նաեւ ասել էր, որ մեն անգամ իր դեմ առաջադրվածները փող են վերցնում, այսինքն՝ ինքը փող է տալիս եւ արանքից հանում :

-Անկեղծ ասած՝ ինձ ըտենց բան չի ասել :

Ի դեպ, մեկ տարի առաջ ձեր հարցազրույցում ասել էիք, որ գումար չունեք, որ առաջադրվեք, որտեղի՞ց գտաք այդ գումարը :

-Հիմա ճարել եմ, 1 մլն խոստումների տեսքով արդեն կարծես ճարել եմ, իմ ընկերներն են, էդքան էլ կորած չեմ, էլի, ընկերներ ունեմ, որ  1մլն դրամ հավաքում են տալիս են, մնացածը իմ ուժերով կհաղթահարեմ :

Արտաշես Գեղամյա՞նն էլ է օգնել :

-Բալիկ ջան այ ստեղ հարցդ հայհոյանքի պես հնչեց : Չեմ էլ ուզում ասեմ՝ կոռեկտ չի : Գեղամյանի հետ ես առնչություն չունեմ արդեն հինգ տարի, 15 օր : Հիմա ինքը հանրապետականների հետ է, ես էն ժամանակ, որ իր հետ էի, ինքը հայրենիքի զինվոր էր, հիմա ցույց տվեց, որ ինքը հայրենիքի զինվոր չի, ինքը նախագահի զինվորն է, էդ իր գործն է, եղա՞վ :
Պարոն Արշակյան, լավ ինչպե՞ս եք պատկերացնում Ալեքսանյանի հետ ձեր պայքարը, չէ՞ որ հայտնի է, որ իր  ֆինանսական ռեսուրսները բավականին մեծ են, դուք ի՞նչ եք անոելու, ինչի՞ վրա եք ձեր հույսը դրել :

-Ես հույսս դրել եմ ժողովրդի էն 20 տոկոսի բանականության վրա, որ նրանք իրենց խիղճը, ամոթը, գիտակցությունը  դեռ չեն կորցրել : Այ, էդ 20 տոկոսի հետ զրուցելով, իմ կենսագրությունը դեմ անելով, բացատրելով, որ եթե ուզում եք բան փոխվի երկրում, ուրեմն ես կարծում եմ, էդ մրցակցության մեջ ինձ պիտի ընտրեք, եթե չեք ուզում բան փոխվի երկրում, կարող եք ձայնը տալ նրան, ում ուզում եք :

Պարոն Արշակյան, ավելի հեշտ չի լինի՞ թիվ 8-ում առաջադրվեք, որտեղ ՕԵԿ Հեղինե Բիշարյանը կլինի ձեր մրցակիցը , եթե իսկապես այլ նպատակներ չեք հետապնդում :

-Ինձ համար ոչ մի նշանակություն չունի 7-ում է, թե 8-ում, միայն մի տարբերությամբ, ասեցի՝ ես ՀԱԿ-ի ներկայացուցիչի հետ չեմ ուզում մրցակցեմ, մանավանդ որ գիտեմ էս ՀԱԿ-ի ներկայացուցիչը նախորդ ընտրությունների հետ կապված հաշիվներ ունի էսօրվա առանձին թեկնածուների հետ : Ես ուզում եմ իմ գործողությունները իր հետ համաձայնեցված անել եւ ակնկալել դրա դիմաց ՀԱԿ-ի օժանդակությունը էն ընտրատարածքում, որտեղ ես կառաջադրվեմ՝ արդար ընտրությունների մասով, կեղծիքների եւ լցոնումների դեմ պայքարի : Ես էդ հարցին պատախանեցի դուք էլի ինձ բան եք անում :Աղասի Արշակյանը պայքարելու է գաղափարների համար,ոչ թե փողատերերի հետ, մեկի փողը շատ է, ուրեմն նրա դեմ չպայքարեմ, էս մեկի փողը մի քիչ քիչ է, ուրեմն նրա դեմ պայքարեմ՝ ոչ ես կպայքարեմ ընդեղ, որտեղ ասեցի ինչից ելնելով. Էդ փողի առաջ իմ ինտելեկտը, իմ հայրենասիրությունն եմ դնելու այսպես ասած նժարի վրա :

Այսինքն ակնկալիքներ չունե՞ք, այն  մասով, որ  հայտարարել է Ալեքսանյանը եւ բացառո՞ւմ եք, որ պայքարի կեսից դուրս կգաք եւ այլն :

Այ դուք հիմի ենթատեքստ եք մտցնում, հարցեր եք տալիս մի մարդու, որը դեռ  չի առաջադրվել, սպասեք հլը առաջադրվեմ, հենց առաջադրվեցի հաջորդ օրը էդ հարցը կտաք : Եթե դուք ակնկալիքներ ունեք էն իմաստով, որ Ալեքսանյանից կարող է ակնկալիքներ ունենամ եւ դուրս գամ, խոստանում եմ ձեր հետ կիսվեմ :

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031