Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճեւանում ԲՀԿ-ն առաջատար կլինի՞

Մարտ 06,2012 23:38

Մեղրու տարածաշրջանի Կարճեւան գյուղում առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նորմալ մթնոլորտ է տիրում: Գյուղապետը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ է: «Կարճեւանում գրեթե բոլոր այսօրվա ավելի ակտիվ կուսակցությունների հավանողներ կան, եւ միանշանակ, ըստ իս, բոլորն էլ իրենց չափով իրենց ձայները կհավաքեն: Տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ կան գյուղում, բայց հիմնականում գերակշռում են ԲՀԿ եւ ՀՀԿ կուսակցականները», -ասում է Կարճեւանի գյուղապետ Արմեն Ավետիսյանը:

Նախորդ խորհրդարանական ընտրություններում գյուղում կայացած քվեարկությամբ ԲՀԿ-ն առաջատար էր՝ մոտ 70 տոկոս, երկրորդ տեղում ՀՀԿ-ն էր: Գյուղապետը հավելում է, որ այս անգամ էլ են փորձելու նախորդ ընտրությունների արդյունքները ստանալ` հավաքելով 50 տոկոսից ավելի քվե ԲՀԿ-ի օգտին, որը չի խանգարի մյուս կուսակցությունների ներկայացուցիչներին քվեարկել իրենց նախընտրած կուսակցության օգտին:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031