Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԺԱՄ-ը միանում է Հանրապետականին

Մարտ 15,2012 22:25

Հայտարարություն

Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն(ՀԺԱՄ) կուսակցությունը, 2001թ. իր ստեղծման օրվանից Հայաստանի քաղաքական դաշտում զբաղեցրեց կենտրոնամետ դիրք: Մասնավորապես, առաջնորդվելով միջին խավի ձևավորման հրամայականով, կուսակցությունն իր քաղաքական օրակարգի առաջնային խնդիրներից մեկը համարեց փոքր և միջին բիզնեսի համար բարենպաստ պայմանների ապահովումը: 2003թ. խորհրդարանական ընտրություններում ՀԺԱՄ կուսակցության արձանագրած ցուցանիշները ցույց տվեցին կուսակցության ծրագրերի նկատմամբ հասարակության վստահությունը: 2008թ. սկսած ՀԺԱՄ կուսակցությունն իր ծրագրային առաջնահերթությունների մեջ ներառեց երիտասարդության, գիտության և կրթության, գյուղատնտեսության հիմնախնդիրները` հանդես գալով վերջիններիս շահերի պաշտպանությամբ: Կուսակցությունը վստահ է, որ նշված ծրագրերը կարելի է իրականացնել աստիճանական բարեփոխումների ճանապարհով` ապահովելով պետության կայուն զարգացումը: Վերջինս բխում է ՀԺԱՄ կուսակցության կենտրոնամետ գաղափարախոսության բնույթից:

ՀԺԱՄ կուսակցության ծրագրային դրույթներից շատերը վերջին տարիներին եղել են նաև Հայաստանի հանրապետական կուսակցության գործունեության հիմքում: ՀՀԿ կուսակցությունը ևս առաջնորդվում է աստիճանական բարեփոխումների հրամայականով` առաջնահերթ համարելով պետության կայուն զարգացումը:

Հաշվի առնելով վերոնշյալը` ՀԺԱՄ կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացնում` սկսել միավորման գործընթաց Հայաստանի հանրապետական կուսակցության հետ, միասնական ջանքերով վերոհիշյալ խնդիրների լուծման և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:

 

                                                                                           ՀԺԱՄ քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031