«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը վերջերս Aravot.am –ի հետ զրույցում կարծիք էր հայտնել , թե մայիսի 6-ին ընտրապայքար չի լինելու, որովհետեւ, ըստ նրա, «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դարակումեն գտնվումմայիսի6-իարդյունքները:Նաոչմիայնգիտի՝ՀՀԿ–իցուցակումովքեր կանցնեն,այլեւմնացածբոլորուժերը,որոնքմասնակցումեն»:
ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանից հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ն է լինելու ընտրապայքարը եւ արդյոք համամի՞տ է, որ ընտրությունների արդյունքներն արդեն կանխորոշված են. «Քաղաքական շահարկումների նշանակություն ունեն, եւ ընդդիմությանը յուրահատուկ է աշխատանքի այդ ոճը, որը մի քանի անգամ փորձելուց հետո՝ որեւէ արդյունք չստանալով, նորից փորձում են այդ շահարկումները շարունակել: Այն ցուցակը, որը կհրապարակվի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրակարգով առաջադրվելու համար՝ կտեսնեք, որ այն շահարկումները եւ այն խոսակցությունները , որ տարվում են ընդդիմության կողմից, ցուցակներում տեղ չեն գտնի»:
Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքների արդեն կանխորոշված լինելու մասին կարծիքներին ու խոսակցություններին, պարոն Մելիքյանը դրանք համարեց «ընդդիմության բամբասանք»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: