Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը՝«ընդդիմության բամբասանքների» մասին (Տեսանյութ)

Մարտ 22,2012 22:49

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը վերջերս Aravot.am –ի հետ զրույցում կարծիք էր հայտնել , թե մայիսի 6-ին  ընտրապայքար չի լինելու, որովհետեւ, ըստ նրա, «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դարակում են գտնվում մայիսի 6-ի արդյունքները: Նա ոչ միայն գիտի՝ ՀՀԿի ցուցակում ովքեր կանցնեն, այլեւ մնացած բոլոր ուժերը, որոնք մասնակցում են»:

ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանից հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ն է լինելու ընտրապայքարը եւ արդյոք համամի՞տ է, որ  ընտրությունների արդյունքներն արդեն կանխորոշված են. «Քաղաքական շահարկումների նշանակություն ունեն, եւ ընդդիմությանը յուրահատուկ է աշխատանքի այդ ոճը, որը մի քանի անգամ փորձելուց հետո՝ որեւէ արդյունք չստանալով, նորից փորձում են այդ շահարկումները շարունակել: Այն ցուցակը, որը կհրապարակվի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրակարգով առաջադրվելու համար՝ կտեսնեք, որ այն շահարկումները եւ այն խոսակցությունները , որ տարվում են ընդդիմության կողմից,  ցուցակներում տեղ չեն գտնի»:

Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքների  արդեն կանխորոշված լինելու մասին կարծիքներին ու խոսակցություններին,  պարոն Մելիքյանը  դրանք համարեց «ընդդիմության բամբասանք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031