Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի նոր հանրահավաքում Տեր-Պետրոսյանը մեսիջներ ունենալո՞ւ է

Մարտ 28,2012 19:42

 Մարտի 30-ին ՀԱԿ-ը պատրաստվում է նոր հանրահավաքի, եւ մենք այսօր ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է լինելու այնտեղ, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է նոր մեսիջնե՞ր անել, թե՞ խորտակվող եւ խորտակված նավերի հետ կապված դիտարկումներ, Վլադիմիր Կարապետյանը հարցին հարցով պատասխանեց՝ «Ձեր դուրը չե՞ն գալիս խորտակվող նավերը: Լինելու է հանրահավաք այն տրամաբանությամբ, որ նախընտրական փուլն է սկսվում»:

ՀԱԿ-ի համամասնական ցուցակում ներգրավվել են նոր մարդիկ, որոնք, ըստ Վլադիմիր Կարապետյանի, հանրությանը կարող է այնքան էլ ծանոթ չեն, ուստի առաջիկա հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է նրանց ներկայացնել ժողովրդին եւ թույլ տալ, որ նրանք ելույթներ ունենան: Վլադիմիր Կարապետյանի խոսքերով՝  «Բնականաբար, այդ նախընտրական վիճակը, նախընտրական մթնոլորտը գերիշխելու է հանրահավաքում»: Մեր հարցին՝ իշխանափոխության կոչ նորից արվելո՞ւ է՝ նա պատասխանեց. «Տեսնենք, էլի, դա մեր ծրագիրն է, առանց կոչի էլ, մենք դրան ենք գնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031