Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ցյուրիխի դատախազությունը դադարեցնում է թուրք նախարարի գործը

Ապրիլ 03,2012 10:27

 

Թուրքիայի ԵՄ հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը

 Մեդիամաքս: Ցյուրիխի դատախազությունը կդադարեցնի հետաքննությունը Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի նկատմամբ, ով Շվեյցարիայում հրապարակավ հերքել էր Հայոց ցեղասպանության փաստը:

Ինչպես գրում է Reuters-ը, դատախազության այս որոշումը պայմանավորված է թուրք նախարարի դիվանագիտական անձեռնմխելիությամբ:

«Շվեյցարիայի ԱԳ նախարարության հետ խորհրդակցելուց հետո, դատախազությունը եկավ այն եզրակացության, որ Էգեմեն Բաղըշի նկատմամբ հետաքննությունը չի կարող տարվել, քանի որ որպես թուրք նախարար նա վայելում է դիվանագիտական անձեռնմխելիություն», – ասված է դատախազության հայտարարության մեջ:

 Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ Ցյուրիխի դատախազությունը հետաքննություն էր սկսել Էգեմեն Բաղըշի նկատմամբ նրանից հետո, երբ թուրք նախարարը Դավոսում հերքել էր Հայոց ցեղասպանության փաստը:

Շվեյցարիայում գործող հակառասիստական օրենքն արգելում է հերքել ցեղասպանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30