Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյանի ընտրական շտաբի հայտարարությունը

Ապրիլ 16,2012 15:55

Թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ապրլի 17-ին, ժամը 15:00-ին կլսի նույն ընտրատարածքում պատգամավորի մեծամասնական թեկնածու Վլադիմիր Կարապետյանի (ՀԱԿ) լիազոր ներկայացուցչի բողոքն ընդդեմ ՀՀԿ-ական մրցակցի կողմից քարոզարշավի ընթացքում թույլ տված խախտումների դեմ: Դիմումատուն խնդրել է, որ նիստին ներկա լինի նաեւ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ներկայացուցիչը:

Ապրիլի 14-ին Վ. Կարապետյանի լիազոր ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանը դիմել էր թիվ 2 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ նշելով.

«Թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Սամվել Ֆարմանյանը խախտել է ՀՀ Ընտրական օրեսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը («…քարոզչական պաստառներ կարող են փակցվել ֆիզիկական կամ իրավաբանական անձնաց համաձայնությամբ՝ նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների վրա կամ դրանց ներսում, եթե այդ տեղերում սույն հոդվածով արգելված չէ պաստառներ կպցնելը…»), մասնավորապես 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածներում և Ջրվեժում բազմաբնակարան շենքերին փակցված են Սամվել Ֆարմանյանի երեք տասնյակից ավելի քարոզչական պաստառները: Ըստ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ կետի՝ ընդհանուր բաժնային սեփականության կառավարման հարցերով որոշումներն ընդունվում են շինության սեփականատերերի ձայների առնվազն երկու երրորդով, որը բացակայում է:

Այս հարցի վերաբերյալ հայտարարությամբ 11.04.2012թ. հանդես է եկել նաև Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը՝ նշելով, որ «Բազմաբնակարան շենքերի պարագայում գովազդների փակցման համար անհրաժեշտ է շենքի բնակիչների 2/3-ի գրավոր համաձայնությունը՝ ստորագրություններով»:

Խնդրում եմ համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 13-րդ կետերի՝ միջոցներ ձեռնարկել օրենքի խախտումը վերացնելու ուղղությամբ»:

Վլադիմիր Կարապետյանի լիազոր ներկայացուցիչը դիմումը հասցեագրել է միաժամանակ նաեւ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանին՝ հորդորելով նրան «համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 9-րդ կետի՝ կատարել իր պատվիրված լիազորությունը՝ օրենքի դրույթների խախտմամբ փակցված քարոզչական պաստառները վերացնել»:

Դիմումին կցվել է օրինախախտումը փաստող լուսանկար:

 Վլադիմիր Կարապետյանի ընտրական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30