Լրահոս
Օրվա լրահոսը

Մալաթիա-Սեբաստիայում պատգամավորության թեկնածուի վրա հարձակման հերթական դեպքն է արձանագրվել

Ապրիլ 17,2012 11:02

Երեկ Մալաթիա-Սեբաստիայում պատգամավորության թեկնածուի վրա հարձակման հերթական դեպքն է արձանագրվել։ Հարձակման է ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Կարեն Թովմասյանը։ Նա մեր

թղթակցին պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 18-ի սահմաններում։ Սեբաստիա 22 շենքի մոտակայքում, երբ նամակներ բաժանելուց հետո պատրաստվել է հեռանալ, նկատել է, որ քիչ հեռու գտնվող ՀՀԿ շտաբ է մտել մի երիտասարդ, որին մինչ այդ ինքը նամակ էր հանձնել։ «Դրանից անմիջապես հետո ՀՀԿ-ի շտաբից դուրս եկան 20-25 երիտասարդներ։ Ասում էին՝ բեր տեսնենք, էդ ինչ նամակներ են։ Պատասխանեցի, որ դրանք ձեզ հասցեագրված չեն։ Եթե ձեզ հասցեագրված լինեին, ապա արդեն ստացած կլինեիք»,- պատմեց Կարեն Թովմասյանը։ Դրանից հետո ՀՀԿ շտաբի ակտիվը սկսել է հայհոյանքներ տեղալ Թովմասյանի հասցեին։ «Միջադեպերից խուսափելու համար նստեցի առաջին պատահած տաքսին, որ գնամ։ Բայց այդ երիտասարդները վազելով ետեւիցս հասան»,– շարունակեց պատմել պատգամավորության թեկնածուն։ Նա հասցրել է փակել տաքսու վարորդի կողքի ուղեւորի դռան փականը, սակայն, հարձակվողներից երկուսը հասցրել են բացել ետեւի դուռը, եւ նրանցից մեկը թիկունքից քաշքշել է Կարեն Թովմասյանին, մյուսը բացել է դիմացի դռան փականը, եւս երեք հոգի կողքից են հարձակվել, սկսել են քաշքշել ու փախցրել մնացած նամակները։ Կարեն Թովմասյանը միջադեպից հետո գնացել է ոստիկանության Մալաթիայի բաժին եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել:

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30