Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես «այո» եմ քվեարկել, բայց ապշել եմ, որ մեր տեղամասում նման կերպ պատկերը փոխվեց»

Դեկտեմբեր 11,2015 14:40

ՀՅԴ-ական Իվան Արդհալջյանը անիմաստ է համարում 4/32 տեղամասում կատարված վերահաշվարկը, որովհետեւ հանրաքվեի օրը ՀՅԴ-ի վստահված անձ լինելով՝ արդեն արձանագրել է «ոչ»-ի ձայների գողությունը:

«Աչքովս տեսել եմ՝ ինչ է կատարվել: Շատ կոպիտ էին ընտրախախտումները մեր տեղամասում: Փոխվեց ընդհանուր արդյունքը, արձանագրվեց 521 «այո», 123` «ոչ», այն դեպքում, երբ «ոչ»-ը հիսուն տոկոսով մեր տեղամասում ավելի շատ էր քան «այո»-ն: Ուրիշ մեկը որոշեց մեր տեղամասի արդյունքները: Երկու հոգի բողոքեց հաշվարկի ժամանակ, երբ հայտնաբերվեց, որ քվեաթերթիկները փոխվեցին, արձանագրություններ նույնիսկ կազմեցին: Երեկ էլ իմացա, որ վերահաշվարկի են գնացել, չգիտեմ՝ ինչու են գնացել, որովհետեւ երբ քվեաթերթիկները փոխվել են, հազար անգամ էլ հաշվես, փոխվել են: Ինչ տարբերություն մի անգամ, թե տասը անգամ հաշվես: Ես չհասկացա փոխելու ընթացքը ինչպես կատարվեց: Այնքան կազմակերպված ձեւով փոխեցին քվեաթերթիկները, որ կասկած չունեմ, որ նույնիսկ տարբեր սցենարներ պատրաստի կունենային, որ եթե այս սցենարը չհաջողվի, մյուս սցենարն են գործի դնելու, որովհետեւ այնքան պրոֆեսիոնալ փոխեցին, որ մեկը չհասկացավ՝ ինչպես արեցին»,- ասաց ՀՅԴ վստահված անձը:

Ivan Ardhaldjian

Իվան Արդհալջյան

Նա չցանկացավ մեկնաբանել ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանի պնդումը, թե առանձին ընտրախախտումների նման դեպքերը չեն կարող ազդել ընդհանուր արդյունքների վրա:

Մեր դիտարկմանը, թե ՀՅԴ-ն ամեն կերպ համագործակցեց իշխանության հետ, որ անցկացնեն հանրաքվեն, ՀՅԴ-ական Իվան Արդհալջյանը ասաց. «Ես կողմնակից եմ սահմանադրական փոփոխություններին, եթե կողմնակից չլինեի, «ոչ» կքվեարկեի: Ինչ ասել է՝ ՀՅԴ-ն ամեն կերպ համագործակցեց իշխանության հետ, քվեարկություն եղավ, ով որ ուզեց «այո» քվեարկեց, ով որ չուզեց «ոչ» քվեարկեց: Եթե խախտումներ են եղել, այդ խախտումներ կատարողները թող պատասխանատվության ենթարկվեն: Ես «այո» եմ քվեարկել, բայց ապշել եմ, որ մեր տեղամասում նման կերպ պատկերը փոխվեց: Ես գիտեմ մի բան, որ մեր տեղամասում 677 քաղաքացի չքվեարկեց կամ քվեարկեց ու իրենց քվեները փոխվեցին»:

Կարեն Թովմասյան

Կարեն Թովմասյան

4.32 տեղամասի վերահաշվարկին մասնակցել է ՀԱԿ անդամ Կարեն Թովմասյանը: Նա մեզ հետ զրույցում անիմաստ չհամարեց վերահաշվարկի իրականացումը, որովհետեւ, ըստ նրա, արդյունքում բացահայտվել է, որ «այո»-ի ձայները մոտ քսանով ավելի են նշված, քան կան. «Թվաբանական այդպիսի անճշտությունները շատ էին, ու հանձնաժողովի նախագահը չէր կարողանում պատասխանել, թե այդ անճշտություններն ինչի հետեւանք են: Տեղեկություն ունեինք, որ լցոնում է եղել, ձայները փոխվել են: Քվեաթերթիկների ուսումնասիրման ընթացքում նկատեցինք, որ մի խուրձ «այո»-ի թերթիկներ նույն կերպ էին կնքված, այսինքն, կարծես նույն ապարատի տակով էին անցել, «ոչ»-երը լրիվ այլ կերպ էին կնքված: Համեմատեցինք կնիքները, դրանք համապատասխանում էին այն կնիքներին, որոնք պետք է լինեին այդ տեղամասում, ու չկարողացանք ապացուցել, որ այլ տեղից բերված են»:

Կարեն Թովմասյանը կասկածներ ունի, որ հենց տեղամասում հանձնաժողովականները «ոչ»-ի ձայները փոխել են իրենց նախապատրաստած «այո»-ի թերթիկներով, տեղում կնքել ու լցոնել. «Շատ նուրբ են աշխատել, եթե ուշադիր չլինես էլ, չես նկատի այդ կնիքները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Իվան, հապիպի,
    իսկ ինչպէ՞ս կը կարծէիր թէ դաշնակները իրենց քուէները կը ստանան, քաղաքապետական, խորհրդարանային եւ նախագահական ընտրութիւններուն…

    իսկ ի՞նչպէս տեղի կ’ունենան ընտրութիւնները, վաթսուն տարիներէ ի վեր, Լիբանանի մէջ…

    վերջապէս, կը յիշե՞ս Ճորճտապլյուապուշին առաջին ընտրութիւնը…

    wake up and smell the…khorovads !,

  2. Մարգար Մախսուդյան says:

    wake up and smell the…khorovads !,
    Ինչպիսի՜ ինքնախոստովանություն. Ես էլ մտածում եմ, թե ինչպե՞ս կարող է մարդն ապրել նորմալ քաղաքակիրթ երկրում և շարունակ կրծքով պաշտպանել էս ապազգային ու ամենակեր իշխանություններին, դառնալով մի տեսակ west_stile բոլշեվիկ: Իսկ գիտե՞ք, թե մարդիկ ե՞րբ են նման խոստովանություններ անում, ասեմ.երբ իրենց ճակատային շիտակ հարց են տալիս, որի պատասխանը չունեն, ինպես Ձեր ավագ ընկեր Սերժ Սարգսյանը նման իրավիճակում հայտնվելուց հետո ասաց՝ Ինչքան ուզեմ՝ էնքան էլ կխփեմ…

    • Հ.Շ. says:

      Մարգար,

      կան երկիրներ ուր, այլազան պատճառներով, բարձրորակ ժողովրդավարութիւնը պարզապէս անհնար է, որովհետեւ – դժբախտաբար – համազօր է քայքայման, ինքնաքայքայման

      վերջին տարիներուն միայն, բազմաթիւ օրինակներ ունինք այդ ուղղութեամբ, յատկապէս – բայց ոչ միայն – Միջին Արեւելքի մէջ

      այս պահին, Հայաստանն ալ այդ կացութեան մէջ է

      կու գայ անպայման օրը, եւ կը փոխուի այս կացութիւնը. պատերազմը կը վերջանայ, երկիրը կը զարգանայ, հնարաւոր կը դառնայ աւելի բարձր մակարդակի ժողովրդավարութիւն կիրարկել այդտեղ

      սակայն երեւի դեռ համբերանք է հարկաւոր

      իսկ ամէն պարագայի, նոյնիսկ արեւմտեան աշխարհի ամենազարգացած երկիրներուն մէջ, ժողովրդավարութիւնը այն բացարձակ, կատարեալ, երազային յղացքը չէ, որու պատկերացումը ունին Հայաստանի կարգ մը բնակիչները

      եթէ կ’ուզես հայհոյանքներով խօսիլ, դուն գիտես

      սակայն ես հանդարտօրէն բան եմ բացատրում

      եւ վստահաբար աւելի անկեղծ եմ, աւելի հարազատ յարգանք ունիմ ժողովուրդիս նկատմամբ, քան թէ «յեղափոխական» հարթակներից հեքիաթներ պատմողները

      • Armo says:

        Հ.Շ. ախպեր հապիպի,
        Կարդալով քո մեկնաբանությունները բազում հոդվածների տակ միշտ փորձ եմ արել հասկանալ քեզ: կամ դու արտաքինից քաղցրով պատված (sugar coated) ես կամ էլ նաիվ անձնավորություն: Ինչի հնարավոր չէ՞ այլ տարբերակ-կհարցնեն մարդիկ: Որովհետև մարդ կամ կույր պետք է լինի կամ էլ հիմար, որ չհասկանա ու չտեսնի, որ Հայաստանը արյունաքամվում է և մենք այդ քո ասած ժամանակը չունենք պարզապես: Շատ հնարավոր է որ դու անկեղծ էս քո մղումների մեջ, ու համեմատության համար ասեմ, որ արյունքամ լինող օրգանիզմում ուղեղն էլ է «հաճույքով» տրվում քնի/անզգայացման վիճակին մինչև վեջին պահը երբ արդեն ուշ է լինում:

        • Հ.Շ. says:

          Արմո, բարեկամ,

          «քաղցրով պատված » ճիշտ ի՞նչ կրնամ ըլլալ…
          (don’t answer that! lol…)

          այո, Համացանցի փոխանակումներու սովորական մօտեցման հակառակ, ուր պէտք է անպայման տիրեն կոշտութիւնը, ցասումը, վիրաւորանքները, եւայլն., կը ջանամ գրածներս ընդհանրապէս քաղաքավար պահել. սակայն ի՞նչ կ’ուզես որ ծածկեմ ատոր տակ…

          եթէ սխալ մը կայ ըրածիս մէջ, հաւանաբար շատ անկեղծ ըլլալն է, մինչ այդ ալ, այս տարօրինակ ժամանակներուն, երեւի խիստ կասկածելի երեւոյթ է…

          գալով միամտութեան, ուալլա, պատրաստ եմ ընդունելու որ այդպէս է, եթէ մէկը, պատկերաւոր լոզունքներէ, զգայացունց ճառերէ եւ զուտ տեսական ակնարկութիւններէ անդին, բարեհաճի ներկայացնել շոշափելի, իսկական եւ իրական այլընտրանք մը՝ մեր ներկայ վիճակին

          հետեւաբար՝ այստեղ ո՞վ է միամիտը, ո՞վ է իրատեսը

          ժամանակ չունե՞նք, ուրեմն ի՞նչ ընենք, ակաս

          ներկայ իշխանութիւնը գնաց՝ տեղը ճիշտ ո՞վ է գալու…

          իրական, գործնական պատասխան մը երբեք չեմ լսած, եւ չկայ

          նոյնիսկ եթէ առնենք այն վարկածը թէ այժու ընդդիմադիրներէ մէկը դառնալու է Հայաստանի Նախագահ կամ Վարչապետ(քանի որ ասկէ յետոյ Վարչապետն է լինելու բուն րեյյիզը), միւսները համաձա՞յն են…

          հիմա թող որոշեն, գրաւոր յայտնեն եւ ստորագրեն, որ բոլորը, միասնաբար, համախմբվում են մէկ դեկնածուի շուրջ, որպէս Հայաստանի յաջորդ գերագոյն ղեկավար

          եկուր սեպենք որ այդ հրաշքն ալ իրականացաւ…
          ընդդիմադրութեան այդ ջոջերը առ, մէկ առ մէկ, եւ պատկերացուր որ երկրի ղեկավարը դարձաւ

          լրջօրէն, պիտի լուծվի՞ն, հիմնական խնդիրները

          ի՞նչ մնաց… «Հըդահի՞ւն»-ը պիտի դառնայ իշխանութիւն…
          նախ, իրողապէս, անկարելի է…

          սակայն այս մէկն ալ, որպէս միայն վարկած նոյնիսկ, բաղձալի չէ.

          պատմութեան ցաւագին տոլապները այստեղ չբացենք,
          սակայն հաճիս մէկ հատ յիշէ թէ ինչեր տեղի ունեցան,
          ամէն անգամ որ սոյն կուսակցութիւնը երկրին կամ ժողովուրդին ՔԱՂԱՔԱԿԱՆ ղեկը ստաձնեց…

          այս պայմաններուն մէջ «ժամանակ չունենք» ճիշտ ի՞նչ է նշանակում, ընկերս

          այս կայքէջին վրայ, երեկ էր թէ այսօր, կարդացի յեղափոխական հարթակի նշանաւոր ճառախօսի մը խօսքերը, ուր ինքը իսկ, ուղղակի բառացիօրէն, կը բացատրէ թէ… իրենք իրենց գլուխը պատին են զարնում

          գոնէ այդքանին անդրադարձել է, ուրեմն…

          իսկ թէ կարծել թէ գլուխը պատէն աւելի պինդ է,
          արդէն գացինք ուրիշ տեղ

  3. Մարգար Մախսուդյան says:

    Հարգելի Հայդուկ, իմ խոսքի մեջ կա գրեթե ամեն ինչ՝ նուրբ-քնարականից մինչև դաժան՝ սակայն արդար քննադատություն, զուսպից մինչև հիացական գովասանք, սակայն հայհոյանք՝ չեք գտնի: Միգուցե Ձեզ վիրավորել է այն, որ Սերժ Սարգսյանին Ձեր ավագ եղբայրը համարեցի, սակայն ենթատեքստից պարզ էր չէ՞, որ խոսքը քաղաքականության մատուցման Ձեր ընդհանրության մասին է, իսկ ինչ վերաբերում է ՛՛մի տեսակ west_stile բոլշեվիկ՛՛ արտահայտությանը, ապա նկատի եմ ունեցել Ձեր կողմից մարդկանց ստորադասումը այսպես կոչված պետության շահերին, մինչդեռ պետության գլխավոր շահն ու նպատակը հենց մարդու պաշտպանությունն է: Երբ բոլշեվիկները զանգվածային տեռոր էին կազմակերպել իրենց անմարդկային իշխանությանը դիմակայողների, նաև առանձնապես որևէ ՛՛մեղք՛՛ չունեցողների նկատմամբ, ասում էին, դե՝ ոչինչ. ՛՛Лес рубят, щепки летят”. Հիմա՝ Դուք եք. ասում եք ՛՛երեւի դեռ համբերանք է հարկաւոր՛՛: Կներեք, բայց դա ինձ համար հայհոյանքից էլ վատ է հնչում, ասես ինձ փորձում են ենթափորձային ճագարի տեղ դնել:
    Անկեղծորեն ասեմ, Ձեր՝ խորովածի ակնարկը ուղղված Իվան Արդհալջյանին, որին շատ հարգեցի իր սկզբունքայնության և պարկեշտության համար, ինձ շատ վիրավորական և արհամարհական թվաց:
    Դուք պնդում եք. ՛՛եւ վստահաբար աւելի անկեղծ եմ, աւելի հարազատ յարգանք ունիմ ժողովուրդիս նկատմամբ, քան թէ «յեղափոխական» հարթակներից հեքիաթներ պատմողները՛՛:
    Ներեցեք, բայց որտեղի՞ց Ձեզ այդ վստահությունը: Եթե եղել եք Հայաստանում, Արցախում, առնչվել կամ մասնակից եք դարձել մշակութային կյանքին, կամ ասենք խորոված-քյաբաբային կամ միգուցե շոկոլադային հարաբերություններ ունեք մի քանի պաշտոնյայի հետ, դա դեռ Ձեզ իրավունք չի տալիս քամահրանքով խոսել մարդկանց մասին, որոնք ոչ թե Ձեզ պես համբերանքի կոչեր են անում, այլ գտնում են, որ օր առաջ պետք է ազատվել այս ճնշող, ու ամենակարևորը՝ անիմաստ լծից՝ հենց մեր ինքնապահպանման խնդրից ելնելով:
    Մեզ հուսադրում եք, թե ՛՛կը փոխուի այս կացութիւնը. պատերազմը կը վերջանայ, երկիրը կը զարգանայ՛՛, իսկ չգիտե՞ք արդյոք, որ որքան մենք թուլանում ենք, որքան այսպիսի խեղկատակային միջոցառումներ ենք անում, ինչպիսին այս հանրաքվե կոչվածն էր, այնքան դառնում ենք խոցելի և շատ հարմար թիրախ մեր ՛՛ոխերիմ եղբայրների՛՛ համար, իսկ երբ մեր տնազ ու խատառակություն հանրաքվեն համեմատում եք Ջորջ Բուշի՝ իրոք դրամատիկ ընտրության հետ, ապա ինձ համար պարզ է, որ դուք կարիք ունեք Իվանի պես վստահված անձ լինելու մեր ընտրական միջոցառումներին, թեկուզ ՀՀԿ-ի կողմից, հավատացնում եմ Ձեզ, դա Ձեզ ավելի շատ բան կտա, քան ՛՛Հայաստանի կարգ մը բնակիչներու՛՛ քննադատական խոսքը:

    • Հ.Շ. says:

      այստեղ լուրջ թիւրիմացութիւններ կան, յարգելի Մարգար

      . Իվանը եւ ես, մեր պատանեկութեան օրերէն ի վեր, զիրար շատ լաւ ենք ճանաչում, նոյն դպրոցին եւ թաղերուն մէջ ենք դաստիարակվել ու մեծացել, անձնական մտերիմ կապեր ունենք, մեր քոյրերով եւ եղբայրներով նոյնպէս. ինք նաեւ ապրած է Նիւ Յորքում. հետեւաբար, ամերիկեան «wake up and smell the coffee» ընտանի արտայայտութեան այդ իմ «հայաստանացուցած« տարբերակս՝ ինք շատ լաւ ընբռնելու է որպէս բաղաքշական կատակ, կամ նոյնիսկ, նկատի առնելով իր խոր յուզումը, սփոփանքի խօսք

      . Հայաստանի/Արցախի հետ իմ կապերուս քո պատկերացումը իրոք զարմանալի է, որովհետեւ եթէ պարզապէս սեղմէիր իմ անուն-ազգանունիս սկզբնատառերուն վրայ, լիովին պիտի տեղեկանայիր թէ, իրականութեան մէջ, ինչ են այդ կապերը, այդ յանձնառութիւնը.

      ի դէպ, այդտեղ բացայայտված՝ գետնի վրայ եւ բացառապէս ժողովուրդի ծոցին էջ տեղադրվող այդ յարատեւ առաքելութեան կողքին, նաեւ յաւելեալ ուրիշ անգամներ եղել եմ Հայաստանում, ջանալ օգնելու համար ընկերոջ մը, որ օրինական ծանր խնդիրներ ունէր. վստահեցնեմ քեզ որ այդ առիթով ալ ոեւէ պաշտօնյա շոկոլա չհրամցուց…

      . Ջորջ Բուշ (II)-ի վերաբերեալ ակնարկութիւնս ալ կը միտի խնդիրները տեղադրելու իրենց պատկան չափերի, չափանիշների մէջ:

      Համաշխարհային եւ համամարդկային հետեւանքների տեսանկիւնից՝

      եթէ այժմու Հայաստանի սահմանադրական փոփոխութեան առընչվող ժողովրդավարակ կարգ մը խախտումներից այս աստիճան ընդվզինք, գայթակղինք կամ զայրանանք, եզրակացնենք որ երկիրը վերջացած, կործանած է, եւ նոյնանմամ յայտնութենական հոգեվիճակներու մատնվինք,

      հապա ի՞նչ ասել երբ, իրբեւ թէ Ժողովրդավարութեան ծայրագոյն տիպար ԱՄՆ-ի նախագահը խարդախութեամբ ընտրվեցաւ

      ամբողջ աշխարհի վրայ իշխող նախագահ մը, որու տիրապետութեան ընթացքին յատկապէս (Իվանի աչքերո՛ւն առջեւ) խորտակվեցան WTC-ի զոյգ աշտարակները, եւ որ այդ պատրուակով ձեռնարկեց անվերջանալի պատերազմներու եւ համաշխարհային անսահման քանդումներու, որոնք մինչեւ օրս կը շարունակվին

      այսինքն՝ “let’s put things in perspective”, մի քիչ,
      երբ որ կը խօսինք կամ կը մտածենք այս նիւթերու մասին

  4. Մարգար Մախսուդյան says:

    Հարգելի Հայդուկ
    անգլերենին բավականաչափ տիրապետում եմ, հասկանալու համար, թե ինչ ասել է «wake up and smell the coffee»-ն կամ «Take it easy»-ն, իսկ Ձեր ՛՛հապիպի՛՛ դիմելաձևը արդեն իսկ հուշում էր ձեր՝ առնվազն միմյանց ծանոթ լինելու մասին, սակայն դա բնավ էլ չի արդարացնում Ձեր փորձը կարևոր, սկզբունքային հարցը իջեցնելու կենցաղավարության մակարդակի, թեկուզ նա լիներ ձեր հարազատ եղբայրը կամ որդին:

    Իրավիճակի լրջությունը գիտակցելու համար կուզենայի հիշեցնել վերադաս հանձնաժողովի բնորոշ պահվածքը. Վրդովված և ապշած երեք հանձնաժողովականների այն պնդմանը, թե իրենց ձեռքով հաշված ոչ-երի տրցակից հանվել և դրա փոխարեն դրվել է ՛՛այո՛՛-ների տրցակ, ՛՛վերին ատյանը՛՛ հարց է տալիս. ՛՛Իսկ դուք փաստեր ունե՞ք…՛՛ և որոշում է ընդունում հ ա ջ ո ր դ օրը այդ նույն քվեաթերթիկների վերահաշվարկ կատարել…
    իսկ Դուք՝ Իվանին կամք և սկզբունքայնություն դրսևորելու կոչի փոխարեն, ասում եք «wake up and smell the coffee»-ի՝ այս դեպքում արդեն ծաղրական հնչող տարբերակը, որը ժողովրդախոսակցական տարբերակով կհնչեր մոտավորապես այսպես. -Տո՛, դրանք ո՞վ են, որ դրանց պատճառով գլուխդ ցավի տակ ես դնում, դու տենց բաներ ես տեսե՞լ, քանի շուտ ա յան տուր…

    Ինչ վերաբերում է Ձեր հայանպաստ առաքելությանը, մասնավորապես Ձեր հրապարակած ՛՛Շ՛՛ գրքին, անկեղծորեն հպարտանում եմ ձեր գործունեությամբ,
    https://www.yerakouyn.com/?p=85976
    ավելին՝ ձեր ընտանիքի միասնական և ժպտացող լուսանկարը ինձ լրացուցիչ ուժ է հաղորդել դիմակայելու մեր երկրում՝ առանց չափազանցության՝ մոլեգնող ապօրինություններին, հիշենք թեկուզ Ձեր տեղեկությունը. — ջանալ օգնելու համար ընկերոջ մը, որ օրինական ծանր խնդիրներ ունէր.– շատ կզարմանայի, եթե նման խնդրի հետ առընչված չլինեիք

    …սակայն երբ փորձ է կատարվում ընդդիմախոսին ՛՛ճնշել՛՛ սեփական անձի ՛՛քաշային կատեգորիայով՛՛ անմիջապես հիշում եմ Արամ Աբրահամյանի շատ ուսանելի ՛՛Իսկ դու գիտե՞ս՝ ես ով եմ՛՛ հոդվածը, https://www.aravot.am/2012/01/11/287991/

    Շատ հարգելի և պատվելի Հայդուկ, երբ Դուք Ջորջ Բուշ Կրտսերի ընտրության օրինակն եք բերում, որտեղ ձայների անհավանական թվացող հավասարակշռություն կար և որն ի վերջո հարթվեց Ալ Գորի և ընդհանրապես քաղաքական մշակույթի շնորհիվ, անուղղակիորեն փորձում եք արդարացնել մեր խայտառակ ՛՛հանցաքվեն՛՛, դա ինձ պարզապես սրբապղծություն է թվում: Ես ինքս եղել եմ Միացյալ Նահանգներում, Զույգ աշտարակների խոյահարման հենց հաջորդ տարում, հյուրընկալվել եմ Խարբերդից գաղթած դաշնակցականի շառավղի ընտանիքում, բացի այդ, վերջին երեք տարիների ամռան ամիսներին եղել եմ Գերմանիայում, ինչն րնձ հնարավորություն է տվել անմիջականորեն զգալ քաղաքակրթության ողջ հզորությունը, և ինձ որևէ կերպ չեք կարող համոզել, թե “let’s put things in perspective”-ը կարող է բուժել մեր վերքերը…

    • Հ.Շ. says:

      «բուժել», ոչ, Մարգար. դժբախտաբար այդ կարողութիւնը չունեմ.
      սակայն թերեւս՝ մի քիչ ցաւը մեղմացնել.

      Իվանի նիւթով, քո մեկնաբանութիւնը հետաքրքրական է, ճիշդ թէ սխալ՝ գոնէ ընդունելի է, սակայն անտեսում է նախնական գրութեանս մէկ հիմնական երեսը՝ Իվանը, որպէս երկար տարիների դաշնակցական, միայն հի՞մա է որ անդրադարձաւ թէ այսպէս է կացութիւնը…

      նորէն սխալ չհասկցվինք, չեմ ասում որ նախապէս ալ գիտէր, սակայն միայն հիմա խօսում է. ընդհակառակն, մատնանշում եմ թէ մինչեւ հիմա քնել էր, եւ այս առիթով երեւի յանկարծ զարթնեց: Եւ քանի որ երեխայ չէ, եւ մտերիմ անձ է, ինծի կը վիճակուէր իրեն դիտել տալ այդ իրականութիւնը. այդ ալ տակաւին մեղմօրէն…

      որովհետեւ ես ել անցել էմ այդ ճանապարհից, սակայն տարիքով իրմէ շատ առաջ, փառք Տիրոջ, այդ ալ՝ շնորհիւ Հայրենիքի հետ իսկական յարաբերութեանս.

      եւ զարթնումը իրոք շատ ցաւագին է, խորապէս ցնցիչ. որովհետեւ մէյ մը որ հասնիս այն կէտին ուր թվում է թէ հասել է Իվանը, ամբողջ անցեալդ է որ վերատեսութեան պիտի ենթարկես. (ի դէպ, ինք ինծանից շատ աւելի մխրճուած է եղել, կուսակցական «մեքենա»յին մէջ… ես միշտ ել լուսանցքից եմ գործել, իմ պարտականութիւնները կատարել…)

      թէ ոչ, օրուայ սթափումը կ’անցնի, օգտակար հիասթափութիւնը ժամանակաւոր կ’ըլլայ, եւ կը վերադառնաս կամաւոր կուրութեան վիճակիդ.

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031