Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի հայտարարագրերում խախտում չկա՞

Ապրիլ 19,2012 19:56

Ապրիլի 17-ի դրությամբ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածուներից 31-ը դեռ չի բացել նախընտրական հիմնադրամներ:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող  կուսակցություններից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  նախընտրական հիմնադրամում ապրիլի 17-ի դրությամբ կա  54 միլիոն դրամ, որից ծախսերը կազմել են մոտ 35 միլիոն դրամ,«Ժառանգություն» կուսակցության հիմնադրամում՝ ավելի քան 72 միլիոն դրամ, որից ծախսերը կազմել են մոտ 35 միլիոն դրամ, ՀԱԿ-ի հիմնադրամի 4 միլիոն դրամից  ավելի քան 3 միլիոն դրամի ծախսեր են իրականացվել, ՀՅԴ-ի հիմնադրամում գրանցվել է  23 միլիոն 148 հազար դրամ, որից  ծախսերը կազմել են ավելի քան 20 միլիոն դրամ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության հիմնադրամում 255 հազար դրամի մուտք է կատարվել, որից ծախսվել է 200 հազար դրամ, Կոմունիստական կուսակցության հիմնադրամում 1 միլիոն 400 հազար դրամից  ծախսերը կազմել են 715 հազար դրամ, իսկ Հանրապետական կուսակցության հիմնադրամում,  ապրիլի 17-ի դրությամբ, ավելի քան 77 միլիոն դրամ է եղել, որից իրականացված ծախսերը՝ անցել են  80 միլիոն դրամը:

Այսօր Կենտրոնական Հանձնաժողովում կուսակցությունների հայտարարագրերի քննման ժամանակ հանձնաժողովի անդամ, զեկուցող Ա. Սմբատյանն ասաց, որ ՀՀԿ-ի կողմից ձեռք բերված ապրանքների ու ծառայությունների գինը կազմել է 50 միլիոն 5525 դրամ, մինչդեռ  ապրանքների ու ծառայությունների շուկայական արժեքը գերազանցել է մոտ 31 միլիոն դրամը: «Միավորված հայեր»  կուսակցության հիմնադրամում՝ եղել է 490.000 դրամ, որից ծախսերը կազմել են 344 000դրամ, «Օրինաց երկիր»  կուսակցության հիմնադրամում մոտ 22 միլիոն դրամ է մուտքագրվել, որից արդեն ծախսվել է  ավելի քան 16 միլիոն դրամ: Պարոն Սմբատյանն ասաց, որ Կոմունիստների հայտարարագրման ոչ ենթակա ծախսերը կազմել է 10 դրամ: Նրա խոսքերով, ոչ  համամասնական ոչ էլ   մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներն ու կուսակցությունները հայտարարագրերում չեն անցել օրենքով սահմանված շեմը. Նա հիշեցրեց, որ թույլատրելի սահմանը մինչեւ 10 միլիոն դրամն է  մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար ու մինչեւ 100 միլիոն դրամ կուսկցությունների համար է նախատեսված: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ վստահեցրեց, որ ՀՀԿ-ի հայտարարագրերում առկա անհամապատասխանելիությունը չի նշանակում, թե խախտումներ կան կամ կուսակցությունն անցել է թույլատրելի շեմը.«Այսինքն բացահատվել է ձեռք բերման ու շուկայական արժեքը ու հիմնական հաշվարկային հիմք հանդիսանում է շուկայական արժեքը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30