Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը կոչ արեց ընտրել ԲՀԿ-ական թեկնածուին

Ապրիլ 19,2012 20:10

Շենգավիթ վարչական համայնքում ընտրողների հետ կայացած նախընտրական հանդիպման ժամանակ ՀՀԿ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ արեց մայիսի 6-ին ձայն տալ ոչ միայն ՀՀԿ-ին, այլ թիվ 8 եւ թիվ 11 ընտրատարածքներում առաջադրված ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանին եւ ԲՀԿ-ական Գրիգոր Մարգարյանին: Թիվ 11-ում ՀՀԿ-ն իր թեկնածուին չի առաջադրել եւ որոշել է սատարել կոալիցիոն գործընկերոջ առաջադրած թեկնածուին: Գրիգոր Մարգարյանը, ով ներկա էր հանդիպմանը, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: Նշենք միայն, որ նա արդեն երեք անգամ հասցրել է այս ընտրատարածքից ընտրվել մեծամասնական ընտրակարգով:

Շենգավիթ վարչական համայնքում բացի համայնքի առաջին դեմքերից, նախագահին դիմավորեցին նաեւ նախկին  քաղաքապետ, Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը եկավ նախագահի ելույթի կեսից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30