Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր ամիսներին` բացի մայիսից. «Մայիսին պսակ չանելը գալիս է սնահավատությունից»

Ապրիլ 21,2012 19:22

Սովորաբար մենք ` հայերս, սիրում  ենք հավատալ նախանշաններին` առանց գիտակցելու, որ դրանք պարզապես սնահավատության դրսևորումներ են: Սնահավատ ենք ամեն ինչում և ամեն հարցում` սկսած թափված աղի անհաջողությունից, վերջացրած մայիսյան ամուսնությունների դժբախտությունով: Մայիս-վայիս արտահայտությունը  շատերին է ծանոթ, բայց արդյոք ճիշտ է hանգերի նման համընկնումը կապել դժբախտության հետ` խուսափելով ամուսնական արարողությունից:

Հայկն ու Նարինեն իրենց հարսանիքի օրը դեռ չեն որոշել, բայց մայիսին ամուսնանալը բացառում են: «Եթե ժողովուրդն ասում է, ուրեմն մի բան գիտի», – պատճառաբանում է Նարինեն: Ավանդույթի, թե սովորույթի ուժն է Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր-Եսային դժվարանում է ասել, բայց միանշանակ է, որ այդ ամսին   կտրուկ նվազում է ամուսնացողների թիվը: «Մայիսին պսակ չանելը գալիս է սնահավատությունից, որը դատապարտելի է: Անհիմն ու անհասկանալի է այդ օրը կապել դժբախտության ու բաժանության հետ, չէ՞ որ Աստծո կողմից բոլոր օրերն են օրհնված: Շատերն են  խորհուրդ հարցրել, բայց անհասկանալիորեն քչերն են համարձակվել` չցանկանալով դեմ գնալ հասարակության կարծիքին»,- ասում է քահանան:

Ամեն դեպքում «քաջեր» էլ են լինում: 34-ամյա Հասմիկն արդեն ութ տարի է, ինչ վայելում է խաղաղ ամուսնական կյանք: «Իմ և ամուսնուս ծնողները դեմ էին, որ  ամուսնանայինք մայիսին, բայց մեզ համար կարևորը սերն է: Հաշվի չառնելով ոչ մի բան`  ամուսնացանք հենց այդ ամսին»,- ասում է նա:

Զագսի աշխատակից Վարդուհի Սիմոնյանը ևս փաստում է` մայիսին  ամուսնությունների  թվի կտրուկ նվազում է: « Եթե մյուս ամիսներին  զույգերի թիվը գերազանցում է 50-ը, ապա մայիսին այդ թիվը կտրուկ նվազում է` հասնելով 15-20-ի: Պատճառներից մեկն էլ  այդ ամիս հարսանիք կազմակերպելու համար միջոցների բավական սուղ լինել է »,- ասում է նա:

 

Քրիստինե Խլղաթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30