Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը շնորհավորել է Ալեքսանդր Գրիգորյանին

Ապրիլ 21,2012 19:58

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն՝ շնորհավորելու թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանին՝ ծննդյան 75 և ստեղծագորական գործունեության 55-ամյակի առիթով: Քաղաքապետը նաև մասնակցել է հոբելյանական երեկոյին, որը ներառված է Հայ գրատպության 500-ամյանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը՝ 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման միջոցառումների ցանկում:

  Հոբելյանական երեկոյին ներկա էին նաև ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, հայ գրատպության 500-ամյակի հոբելյանական հանձնաժողովի քարտուղար, միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արվեստագետներ ու թատերասերներ:

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30